531094_460528680657455_874774257_aԵվ այն սիրով, որ անծանոթ այս մանչուկն էր ինձ փարվել, ես միշտ ուզել եմ քեզ ամուր գրկել… Այն, ինչ արեցիր դու ինձ համար իմ մանկության տասն և ավելի տարիների ընթացքում, անհատուցելի է… Ես միշտ ուզել եմ մի լավ բան անել քեզ համար, միշտ ուզել եմ ասել, որ անկախ ամեն ինչից, ես քեզ ընդունում ու սիրում եմ… Այս Ամանորին էլ մեր տանը չես լինի… Դա էլ եմ հասկանում… Քո օրինական ընտանիքը, քո օրինական աղջիկը, Ամանորը… Իսկ ե՞ս… Մի ժամանակ ես ատում էի քեզ, անկեղծ, ուզում էի, որ մեռնեիր, նույնիսկ մտածել եմ քեզ թույնել… Չգիտեմ, մի տարիք էր դա… Կարդալ ամբողջը…


302729_460528250657498_2041237187_aԱյն երիտասարդը, որն ագահորեն նայում էր իմ կնոջը, ու այն նույն անծանոթները, որոնցից ես արդեն հոգնել եմ: Լրիվ նույնը… Երեկ, այսօր, վաղը, մյուս շաբաթ, դարեր շարունակ: Չորրորդ գրիչն եմ ջարդում, որը սառել է, սառել է նաև իմ նոր սափրած դեմքն ու մրսում է: Մեկ ժամ կակաոյի համար պարտավոր եմ ողջ քաղաքն անցնել ու գտնել իմ փոշոտ սրճարանը` կոտրված, խղճուկ աթոռներով, կակաոյի նույն բեժ, էմալը տեղ-տեղ թռած թեյնիկով: Միշտ ամաչում եմ չվերցնել մանրը, որ չկոպտի ինձ կակաո լցնող այն գոռոզ կինը` քշտած թևերով: Գիտեմ, որ Կարդալ ամբողջը…


546763_460528053990851_411484386_aԱնիի հետ ծանոթացել էի հինգ տարի առաջ, երբ երկուսս էլ ուսանող էինք: Սովորում էինք տարբեր բուհերում, բայց այդ տարիներին նա էլ ինձ պես հաճախ էր լինում ինտերնետ-սրճարաններում: Այդ ժամանակ առաջին կուրսում էի, և ինտերնետը նոր-նոր սկսել էր  հասնել նաև մեր կովկասյան պետություն և իրեն սիրահարեցրել գրեթե բոլոր ուսանողներին և երազկոտ արկածախնդիրներին: Անիի հետ «ման եկանք» երեք տարի և չորրորդ կուրսում ամուսնացանք: Նրա ծնողները լուրջ պաշտոններ էին զբաղեցնում և շատ հարուստ էին: Ինձ օգնեցին հիմնել սեփական արվեստանոց և մի քանի ցուցահանդեսներ բացել, որից հետո ինձ ճանաչեցին: Ես էլ սկսեցի շատ պատվերներ և լավ պատվիրատուներ ձեռք բերել: Կարդալ ամբողջը…


481773_460527920657531_258940159_aԽնձորենին ու եղևնին միասին էին մեծացել։ Երկուսին էլ տնկել էին նախորդ տանտերերը։ Երևի պատահական չէր, որ կողք-կողքի էին տնկել, որովհետև այգու այդ մասում ուրիշ ծառ չկար։ Եղևնին միշտ հիանում էր իր զմրուխտյա շքեղ շորերով, իր ձիգ կեցվածքով։ Սրտի խորքում ուրախանում էր` նայելով կռացած խնձորենուն, որի տերևներն ամեն աշուն թափվում էին` մերկացնելով նրան։

Բայց եղևնին անհանգիստ էր։ Այսօր լսել էր տերերի խոսակցությունը. «Վաղն անպայման պետք է կտրենք եղևնին, արդեն բավականին մեծացել է»։ Մի անորոշ ցավ էր կրծում նրա սիրտը։ Կարդալ ամբողջը…


483090_460478477329142_1243303992_a (1)«Դու ինձ նարնջագույն վարդեր էիր բերել։ Արդեն թառամել են։ Ես դրանք տարել եմ իմ սենյակ, զգույշ պոկոտում եմ թերթիկներն ու պահում այն հաստ կազմով տետրիս մեջ, ուր ամեն ինչ քո մասին է։ Այդպես ես անում էի չորս տարի առաջ, երբ հայրս չգիտեր, որ ընկեր ունեմ։ Տուն գալուց նստում էի մեր տան մոտի այգում, հերթով պոկոտում քո նվիրած ծաղիկների թերթիկներն ու շարում նույն տետրիս էջերի արանքում։ Ես դրանք լրիվ պահել եմ։ Տետրս այն ժամանակ գրեթե դատարկ էր, այնտեղ միայն «Աշնանային անձրևն»-ն էր, իսկ այսօր բոլոր էջերից գոռում է, որ սիրում եմ քեզ, թեև Կարդալ ամբողջը…


531146_460527723990884_344506544_aՀամակարգիչն աղոտ նկարում է քո դեմքը, որը մթի ու կիսագույնի մեջ ստացել է վախենալու երանգներ, չնայած աչքերդ ժպտում են հաստատ:

Էկրանի վրա ինչ որ բաներ են գրվում, մշուշի միջից լսում եմ կիսատ բառերդ… Անիմաստ ու սուտ է թվում հիմա ամեն ինչ…

Ես հարբած եմ այսօր…

Երեկ ամեն ինչ կարող է և լավ էր, հաստատ չեմ հիշում… Գիշերն ինչ որ բաներ էիր ասում, չեմ հիշում, թե ինչից էինք խոսում… Չէ, հաստատ, ես էլ չէի կարող շարունակել, դրա համար վեր կացա ու գնացի… Դա չես հասկանա, չես հավատա երբեք, թե ինչպես կարող է Կարդալ ամբողջը…


486171_460527570657566_1724951621_a“Մենք պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ումընտելացրել ենք”

“Փոքրիկ իշխանը” Անտուան դը Սենտ Էքզյուպերի

 

 

Ու նա թաքուն կժպտա ամեն անգամ քո մասին մտածելիս ու անսովոր մի դող կանցնի սառած մարմնով, ամեն անգամ կթաքցնի կարոտը լռության մեջ, իսկ ասած բառերն էլ կփչացնեն ամեն ինչ: Նա ամեն անգամ քեզ ավելի շատ կսիրի, ամեն անգամ Կարդալ ամբողջը…


544746_460527407324249_987496355_aՈւ գուցե մի օր դու հասկանաս ինձ, երբ անցնի քեզ մոտ այն, ինչ հիմա կա… Իզուր է, ընկեր… Վստահ եղիր մի բանում միայն, որ ես քո մեջքը պահող միակն եմ հիմա, որ կողքիդ եղած բոլոր բոլորից ամենաշատը ես ինքս եմ պատրաստ մեռնել քեզ համար…

Ու թե դու դեռ մտածում ես, որ կոտրել եմ հավատներդ ու թաքուն եմ պահել քեզնից ինչ որ բաներ, ինչ որ բացեր, որոնք իրոք չունեն բայցեր կամ եթեներ, և եթե կա արդարացում ու մի փոքրիկ որովհետև, դա էլ միայն նրա համար, որ աշխարհում քեզ պես մաքուր, քեզ պես անկեղծ ու մինչև վերջ ես չեմ սիրել ու նվիրվել դեռ ոչ մեկի… Կարդալ ամբողջը…


Google