544746_460527407324249_987496355_aՈւ գուցե մի օր դու հասկանաս ինձ, երբ անցնի քեզ մոտ այն, ինչ հիմա կա… Իզուր է, ընկեր… Վստահ եղիր մի բանում միայն, որ ես քո մեջքը պահող միակն եմ հիմա, որ կողքիդ եղած բոլոր բոլորից ամենաշատը ես ինքս եմ պատրաստ մեռնել քեզ համար…

Ու թե դու դեռ մտածում ես, որ կոտրել եմ հավատներդ ու թաքուն եմ պահել քեզնից ինչ որ բաներ, ինչ որ բացեր, որոնք իրոք չունեն բայցեր կամ եթեներ, և եթե կա արդարացում ու մի փոքրիկ որովհետև, դա էլ միայն նրա համար, որ աշխարհում քեզ պես մաքուր, քեզ պես անկեղծ ու մինչև վերջ ես չեմ սիրել ու նվիրվել դեռ ոչ մեկի… Կարդալ ամբողջը…


22292_460527190657604_744656716_aՍպասումներով հղի ու սիրով լցված օրերի վերջը կգա շուտով ու ֆիզիկական կերպար կստանան մեր երազների երազանքներն ու արթմնի ասած ամեն բառերը… Այնպես նուրբ ու զգույշ, ինչպես ծովն է շոյում հիմա ոտքերը քո, երբ կարոտի գիրկն ընկած ոտաբոբիկ քայլում ես ափով, այդպես մեղմ ու խաղաղ դու հանգրվանդ կգտնես իմ գրկում և անցած բոլոր բոլոր սխալ ու զուսպ օրերի փոխարեն մենք կընկղմվենք հրաշքներում սիրո… Քո խելահեղ կյանքի անկանգ ռիթմերում չես նկատել երևի այն քամուն, որ մազերիդ միջով անցնում ու մատներիս նման թեթև գլխիդ մաշկն է շոյում… Կարդալ ամբողջը…


61430_460526847324305_151905536_aՄեծ տարբերություն կա իմ ու քո միջև… Ես դա չգիտեի… Ես հավատում եմ վաղվա օրվան, հավատում եմ, որ ամեն ինչ լինելու է ճիշտ ու հիմնավոր, որովհետև մինչ օրս չի եղել ոչ իմ , ոչ քեզ մոտ… Հոգատարության կարիք ունեմ նաև ես, չնայած կակտուսի պես անխնամ եմ ու թվացյալ անկարիք… Կակտուսի պես փշոտ եմ: Չոր ու միայնակ կյանքի սովոր ու թե այսօր ես բացել եմ իմ գիրկը քո առաջ, ապա միայն նրա համար, որ իմ չունեցած կյանքում ես հազիվ ունեցել եմ քեզ… Ես գիտեմ, թե ինչ է նշանակում լինել կակտուսի գրկում, գիտեմ, թե ինչքան են փշերս հիմա չանգռում քո նուրբ մաշկը, բայց հավատա, արդեն ծաղիկներ են աճում վրաս ու շուտով Կարդալ ամբողջը…


644110_460526730657650_1806842280_aՍառը քամի կա անցորդների կիսատ հայացքներում բոլոր, անգամ սառը օդ է գալիս օդափոխիչի փոշոտ անցքերից… Աշնան սկիզբն է դեռ… Մտամոլոր դեմքերն արդեն բազմապատկվում են օրեցօր, թախիծ է իջել վաղուց ամենուր… Ես անհաղորդ եմ բոլոր գորշ գույներին և անգամ գուլպաներս եմ կարմիր նախընտրում, բայց իջել է հիմա մի մեղք տխրություն իմ ամռան պայծառ երանգների վրա: «Կմեռնի», — ասում են նրանք այնքան հեշտությամբ ու նայում վրադ իրենց բան չասող պաղ աչքերով մեռած ու չեն զգում երբեք, թե ինչեր ես դու այդժամ մեջդ խեղդում, որ դուրս չհորդեն Կարդալ ամբողջը…


602334_460526580657665_1705121998_aԱնգամ ծուխն է օդում անշարժ… Ու գլուխս, որ աներևույթ, մերկ թելերով կապկպած էր իմ ուսերին, շուռ է գալիս…Ու թափվում է մեջից հիմա մի մտքաբույլ, մի խուրձ կարոտ, երազանքներ ու տխրություն… Գլորվում են դրանք դանդաղ ողջ սենյակիս ճեղքերով մեկ, մահճակալիս տակ են լցվում, անգամ պատի անկյուններում կուչ են գալիս խեղճ լռությամբ և ներկում են ողջ իմ տունը քո կարոտի վառ գույներով… Քո աչքերի կանաչ խաղի, ծովի նման մամռակալած, բայց լուսավոր այդ իքս գույնով… Իմ շորերի ամեն ծալքից, վարագույրի խիտ շղարշի արանքներից, մինչև անգամ Կարդալ ամբողջը…


395140_460526283991028_1271934891_aԼսիր ասեմ հիմա այն, ինչ չես լսի երբեք… Ես ծաղիկ էի ցանել մի օր իմ պարտեզում չքնաղ… Բարակ մի շիվ գունատ, ինչպես ցողուն կյանքի… Իմ պարտեզում կանաչ, դրախտային, գունեղ ես դրել էի լույսը տերևներում նրա… Երազում էի, որ գարնանը նա արմատներ կտա ու կդառնա հույսը շարունակությանս աղոտ երազի… Այդ ժամանակ այգեպան էի… իմ արնաքամ սրտից վերջին դժվար կաթիլներն էի քամում, որ արևի բոցից չչորանա հանկարծ… Իմ կոտրված մեջքով ես փակում էի նրա` քամու համար ճոճուն, բարակ իրանը խոտե… Կարդալ ամբողջը…


304327_460526147324375_1216219595_a

Հիմա եկեղեցում չկա ոչ մի աղոթք, ոչ մի հոգի կամ շունչ և ես քո անունով եմ այսուհետ “Հայր մեր”-ը սկսելու, որ ինչպես աղոթք իմ շուրթերին հավերժանաս, որ հայտնությունդ ավետեմ լույսով իմ ուրախության, որովհետև երբ կաս իմ գրկում ու գիտեմ, որ հավերժ լինելու ես իմը, այլևս անկարևոր են հացը հանապազորյա, և թողնված են պարտքերս բոլոր, ուրեմն ես պատրաստ եմ գնալ ամեն փորձության քեզ հետ և քեզ ունենալով արդեն փրկված եմ չարեն… Ուրեմն եղիցի լույս հավիտյանս հավիտենից… Ամէն… Թող այսօր թևածեն Կարդալ ամբողջը…


404211_460525703991086_1432434657_aԻնձ կդավաճանեն ձեռքերդ մի օր… Ժպիտներդ մերկ կլողան մթում ու կհալվեն զգույշ պաղպաղակի պես… Մերկությունդ ժպտերես կդառնա նկար, դու կանէանաս գետնանցումներում: Մենակ կթողնի ինձ անգամ բույրդ, ծաղկավաճառի աղբամանի պես կխառնվի այն գարշահոտ, նեխած այլ բույրերի հետ ու ծաղիկները կսկսեմ ատել: Ժամանակ կանցնի, կսկսեմ ստել, ջնջել ու սպանել պատմությունը մեր: Կաթնագույն ցողով վաղուց ծածկված մեր երազներին կստիպեմ մեռնել, կստիպեմ պայթել երազանքների սին փուչիկներին… Կսկսեմ ապրել… Կարդալ ամբողջը…


Google