527376_460524577324532_1283596374_aԵս քեզ ներում եմ…

Իմ սխալներին տեր չկանգնելու և դրանց ծանրությունն ինձ հետ չկիսելու համար…

Ինձ բաց թողնելու և կյանքում ուրիշի հետ երջանկանալու մտքի հետ համակերպվելու համար… Այդ միտքը գլխումդ ծնելու համար…

Մեր ապրած կյանքը, մեր ներկան պատմություն դարձնելու, իսկ ապագայի պլանները ողջ հեքիաթ դարձնելու համար…

Ամեն ինչ անցյալ ժամանակ տանելու համար… Կարդալ ամբողջը…


184829_460524303991226_99550848_aՈւղղակի մեր սերունդն անտեր մեծացավ: Մենք կորցրեցինք մեր հայրերին պատերազմում, Ռուսաստաններում, հանապազորյա հացի անվերջ ու դժվար որոնումներում: Մենք շուտ մեծացանք: Մեզ տվեցին ռումբեր, նռնակներ տարբեր ու ասացին` դե խաղ արեք հիմի: Մենք սովորեցինք հացի հերթեր կանգնել ու հալած մոմերից նորերը սարքել, մենք անկախության դասերն էինք սերտում նավթի լույսի տակ: Մենք դառանք գողեր տարբեր չափերի, ով համաձայն չէր` մուրում է հիմի: Մենք բաժանվեցինք հազար մասերի ու լրացրեցինք Կարդալ ամբողջը…


63339_460524027324587_1959071348_aԻնչքան հզոր պիտի լինեմ հիմա, որ ողջ ուժս լարած` ես քո մասին երգեմ: Ես քո մասին երկնեմ իմ տողերով աղքատ, իմ բառերի չնչին պատկերների շարքով քեզ նկարեմ նորից իմ սուտ կյանքի էջին, որ զարդարվի մի նոր, մի հրաշող լույսով իմ զնդանը անքեզ, իմ սուտ կյանքը նվաստ… Ի՞նչ իրավունք ունեն մատներս դավաճան նորից զգալ քեզ կամ քո մասին գրել, երբ նվերի նման, անպետք մի խորհրդի` քեզ ծախեցի մի օր, մի օր` երկրորդ անգամ…

Կարդալ ամբողջը…


197076_460523840657939_2110536971_aԵս քո արցունքի արտացոլանքն եմ այս մեծ ապակուն: Ժամացույցիդ նման անխափան ու ճիշտ ես սրբագրում եմ ժամերը անցած, ուր երկու կարմիր ու շքեղ ժպիտ միաձուլվում էին ստվերներում մութ: Ես քո ժպիտի վեհաշուք փայլն էի: Ու համակարգչիդ պես անվերջ դանդաղող ես ուշանում էի միշտ սերդ հայցել կամ անբռնազբոս օրերիդ վազքում ներումս գտնել անվերջ ու անթիվ իմ սխալների, սայթաքումների ու ստի համար: Ես մաքրվել եմ բոլոր նրանցից: Ես քո լույս Կարդալ ամբողջը…


14271_460523483991308_299452513_aՄի օր հրդեհ սկսվեց։ Չհրդեհված ու հրդեհանտես մարդիկ չեն հասկանա, թե ինչեր են այրվում, թե ինչեր են մեռնում… Թատերասեր են բոլորն ի սկզբանե, ներկայացմատենչ, խաղի ու ցույցի անվերջ ծարավներ։ Հրդեհի ժամանակ, ինչպես երկրաշարժի, հավաքում ես բոլոր քեզ պետքական կամ առաջին անհրաժեշտության իրերդ ու փախչում ես… Փախչում, որ փրկվես… Հետո գալիս են հրշեջներ, ներկայացումը կայանում է… Հավաքվում են մարդիկ, հետո դառնում ամբոխ… Կարդալ ամբողջը…


552452_460523063991350_19610097_aԵս սիրում եմ քո մեջքն այնպես, ինչպես կաթ է սիրում նորածինն այն: Ինչպես հանգիստ ծովն է սիրում ալիքներով ժայռերը հին… Ինչպես քամին վազվզում է դաշտում թեթև, ինպես լույսն է գաղտագողի ընկնում քո տուն… Կիսաթաքուն, վարագույրիդ նեղ արանքից… Ինչպես կատուն մլավելով նվագում է առավոտում, երբ սոված է, իսկ դու` քնած… Ես սիրում եմ քո մեջքն այնպես, ինչպես ոչ մի ծերպ չի սիրել հազարամյա այս ծեր բազեն, ինչպես երբեք փոթորիկը չի քաշքշել այս հին կաղնուն ու չի ծռել նրա հոգին… Նա կռել է միայն անզոր… Ու լռել է հետո Կարդալ ամբողջը…


530839_460522777324712_855779611_aԱստղերն իրենց հիվանդ հոգեվարքն են նետել իմ ուսերին և այնքան սուտ են այդ պատկերները, որովհետև, ո՞վ գիտե քանի հազար կամ միլիոն տարի առաջ են նրանք պայթել կամ ընկել, չէ՞ որ մեզ նրանց լույսը հասնում է հարյուրավոր լուսային տարիներ անց… Հիմա նոր աստղեր կբացահայտեն, նոր փայլատակումներ, որոնք, գուցե, քանի~ միլիարդ ժամանակներ առաջ արդեն հանգել են… Աստղազարդ երկինքն իմ խաբկանքն է, ես հետ եմ մնացել ժամանակից ուղիղ այնքան , ինչքան հեռու են այս աստղերը… Իմ հիվանդ երազները, երազանքները: Դրանք հիմա այն հին Կարդալ ամբողջը…


482995_460522390658084_977448556_aՃանապարհներ կան, որոնց սովորելու համար շատ բաներ ես քանդում, ավելի ճիշտ, դրանք քանդվում են քեզանից անկախ, քո մեջ ու չվերականգնվելու պայմանով… Գերեզմաններ, օդանավակայան տանող ճանապարհները… Երբ սկսում ես սովորել ցավին, արդեն այն դառնում է անկարևոր, դառնում սովորույթ ու կորցնում ի սկզբանե իր մեջ դրված խորհուրդն ու նշանակությունը… Չպետք է մարդ չափից ավելի շատ մի բանի միջով անցնի, չպետք է չափից ավելի մի բան ունենա ու չպետք է մարդու համար ինչ-որ բան սովորական դառնա… Այդպես մենք Կարդալ ամբողջը…


Google