522178_460522193991437_1459180603_aԻնչ էլ անեմ հիմա, անիմաստ է արդեն, ասածներս` իզուր, աղերսներս միշտ խուլ: Անիմաստ է հիմա, անգամ ցավը միջիս, անիմաստ է ողջը, ընկերներս նույնիսկ…  Բառի կարիք չունեմ ու շնորհակալ եմ արդեն կարեկցանքով նայող ձեր աչքերի համար, ձեր ցավերի համար ու օգնելու փորձի… Ի՞նչ կարող են անել սուտ բառերը բոլոր, ի՞նչ եք ուզում ինձնից, ու՞ր եք ուզում տանել… Անիմաստ է ողջը, այն ցերեկվա նման, երբ ամեն ինչ մթնեց, երբ ժպիտս մեռավ… Վախենում եմ արդեն այս բառերից բոլոր, վախենում եմ անգամ ստվերներից անզոր: Ի՞նչն էր սխալ իմ մեջ, ի՞նչն էր անապահով, որ փշրվեց լույսս, որ երազս թաղվեց… Ոչ մի արմատ հիմա Կարդալ ամբողջը…


598941_460521907324799_102392158_aՄենք երկուսս էլ նույն բաները չենք ունեցել, գրեթե, ու ունենալուց ունեցել ենք նույնը: Երբ ես քարշ էի գալիս անկյուններում տարբեր, տարբեր օտար ու լուռ հայացքների ներքո, դու անարժեք համբույրներ էիր բաժանում ու քայլում` ցուցադրելով հիացմունքի արժան քո ամեն ինչը: Դու փոքր էիր, ես ավելի մեծ, բայց ծովն երկուսիս ծնկներից էր: Ես քեզ չգիտեի, դու ինձ չէիր ճանաչում, բայց գուցե հանդիպել էինք մեր բազմասեր կյանքում, իրարից անջատ, իրար հարևան կամ փողոցներում… Ես քեզ չեմ նայել կամ դու հաստատ ինձ ու թե նայել ենք, տեսնելու համար , այլ ոչ թե զգալու: Ես էժան, ծախու, արվեստագետ էի ու Կարդալ ամբողջը…


32329_460521693991487_1154163486_aԵս քեզանով եմ սկսվել ու քեզանով կվերջանամ, մի մեղադրիր երբեք ոչ ինձ և ոչ էլ քեզ, որ ամեն ինչ մնաց այսպես կիսատ ու լուռ, որ մնացի անքեզ, որ մնացիր մենակ: Ես չէի գնա երբեք, գիտե՞ս, դա թվում էր, ես կարծում էի , որ դու իմն ես ու կլինես, ես կարող էի քեզ հետ անցնել ամեն ինչով ու միշտ վստահ լինել , լինել միշտ ապահով: Ես չեմ լինի շուտով, բայց խնդրում եմ ես քեզ, որ միշտ լինես նույնը, այդպես դու լուսավոր, որ միշտ լինես բարձրում ու միշտ ժպտաս այդպես: Իմ հեռացումը մի օր ցավ կդառնա դեմքիդ, սրտիցդ մի մեծ, մի ծանր բեռ կընկնի ու կցավա ուժեղ ու կզղջաս մի պահ, բայց հզոր ես դու… Կանցնես առաջ էլի… Ես չէի ուզի երբեք, որ Կարդալ ամբողջը…


36558_460521490658174_172038299_aՍպիտակ թագ, թեև երբեք չէր դնում գլխին ու ոտքերը մի քիչ կարճ էին, բայց նա աշխարհի ամենալավ բալերինան էր… Աշխարհի ամենանուրբ վզով տիկնիկը: Երբ ես մինչև ծնկներս խրվում էի կյանքի մեջ, գրկում էի նրա հպարտ ուսերն ու նա ինձ սովորացնում էր սահել աշխարհի վրայով: Երբեք չէր հավատում երկրի ձգողականության ուժին ու փետուրի պես միշտ թեթև էր իմ ձեռքերում… Երբ կարապի պես սահում էր բեմում, հազարավոր շնչառություններ մի քանի ակնթարթ դադարում էին սպասումից, հազարավոր աչքեր քարանում էին անշարժ, իսկ նա, կարծես մենակ, կարծես անկախ գետնից, թեքում էր վիզն ու շարունակում հանդարտ: Փետուրի պես նա Կարդալ ամբողջը…


544695_460521250658198_1652837640_aԵրկար էի մտածում, թե ինչ գրեմ քո մասին, երկար էին ապրումներս, մի ամբողջ կյանք էինք միասին ապրել: Դու իմ լույսն էիր, միակը կյանքում… Տես, եղել են, շատերն են եղել, բայց դու էլ գիտես, որ դու լրիվ այլ աշխարհ էիր… Ես բացում էի աչքերս ու միշտ կյանքս լցվում էր քո լույսով, այն ուրախությամբ ու ժպիտներով, որ քո մասին մտածելուց էին ծնվում: Ինձ հերիք էր միայն լինելդ, այն, որ գիտեի, միշտ կաս, միշտ լինելու ես կողքիս, միշտ օգնելու ես ինձ հաղթահարելու բոլոր դժվարությունները: Ու դու միակն էիր, ով ինձ չէր դավաճանել… Մենք հանդիպեցինք իմ կյանքի ամենաբարդ ու դժվարին փուլում և ես Կարդալ ամբողջը…


599159_460520773991579_912126560_aՍառած էր քիթդ այդ օրն ու հայացքդ փախցնելով մերթընդմերթ նայում էիր կիսով չափ դեմքդ ծածկած շարֆի տակից: Այդ օրն այնքան ուրախ էի, այնքան հպարտ էի քայլում կողքովդ, երբ չափչփում էինք ձեր բակերը, այնքան լավ էի ինձ զգում: Ժամանակը քիչ էր, ուշ երեկո էր ու դու պիտի տուն բարձրանայիր: Հետո համբուրվեցինք առաջին անգամ ու ես մինչև տուն լեզվով շուրթերիս հետ էի խաղում, որ զգամ քո հետքերը դրանց վրա, որ մի փոքր քիչ կարոտեմ քեզ: Կանցնի մի քանի օր և մեր հերթական հանդիպումից հետո ես ամուր ամուր կփաթաթվեմ քեզ մուտքում ու կխնդրեմ, որ երբեք ինձ մենակ չթողնես, երբեք-երբեք… Ինչ էլ լինի… Ու դու կխոստանաս… Դու ինձ խոստացար… Կարդալ ամբողջը…


536843_460520457324944_1053961918_aՆա կանգնած էր գունատ ու դողում էր թաքուն, չէր մրսում կարծեմ, ուղղակի անսովոր էր: Թևաթափ էր մի տեսակ ու թուլացած… Մաշկի վրա մանր ցանց էր պատել, ոնց լինում է դողից, ոնց լինում է շատ ուզելուց կամ սիրուց, երբեմն վախից: Ոևց հետևից ընկնող լույսի տակ ընգծվել էր թույլ աղվամազը շեկ, կրծքերը պրկվել էին. անսովոր էր մի տեսակ մերկ կանգնելը: Անօգնական, հուսահատ նա չուներ այն տեսքը, ինչպիսին , որ լինում էր սովորաբար, ինչպիսին, որ կար ինքը` ձիգ, հպարտ.. Կոտրված կեցվածք էր ու ափսոսանք… Բնորդուհի չէր: Փորձել էր Կարդալ ամբողջը…


482920_460520017324988_874623756_a–         Կգա՞ս ինձ տուն տանես:

–         Չէ:

–         Ախր, շատ մութ ա, վախենում եմ…

–         Չեմ կարա…

–         Խնդրում եմ:

–         Զբաղված եմ, ասեցի:

–         Կես ժամով գոնե չես կարա՞…

–         Չէ, քանի՞ անգամ ասեմ: Կարդալ ամբողջը…


Google