533_460517830658540_1788696788_aՀին քաղաքն էր նույն, աղմուկները նման, խաչմերուկները փոքր: Նա քայլում էր գունատ, գլորվում էր դանդաղ ու քշում էր, ավլում էր քամին տերևների ու փոշու հետ փողքերը նրա վերարկուի: Իսկ նա տիկնիկ էր: Երկար վիզ ուներ, զարմացած աչքեր ու սպիտակ սպիտակ հայացք: Նա քայլում էր անփույթ ու օտար էր այդտեղ: Իսկ քամին քաշքշում էր գլխարկի տակից դուրս ցցված մի քանի մազերն ու շարֆն անընդհատ փաթաթում աչքերին: Քամին ու էլի ինչ որ բան գզգզել էին տիկնիկին: Բայց նա չգիտեր, չէր հասկանում դա: Կամ իրեն մեկ էր: Կանգառներում զանգվածներ էին ինչ-որ, խաչմերուկներում անհամբերություն, ատելություն ու ծուխ: Բայց քամին անընդհատ Կարդալ ամբողջը…


1024_460517453991911_487132601_a– Սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում…,- ու սկսեցին թափվել սպիտակ թերթիկներն արագ: Մի քանիսն էին մնացել արդեն, իսկ տղան անհանգիստ կանգ առավ, վառեց սիգարետն ու սպասեց:

– Բարև, – ասաց ծաղիկը նրան:

– Բարև, – զարմացավ տղան:

– Ես մեռնում եմ, – ժպտաց ծաղիկը,- իսկ դու չգիտես:

– Ի՞նչ չգիտեմ,-հարցրեց տղան,-որ մեռնում ե՞ս: Կարդալ ամբողջը…


197097_460517170658606_1020709317_aՕրն անսովոր կսկսվեր, եթե առավոտյան հորիզոնում չերևար նրա ուռած բաճկոնը, եթե չգար նա աթոռը ձեռքին, մյուս ձեռքին` մեծ կտորե տոպրակ: Անիմաստ կշարունակվեր օրը, եթե խաչմերուկին նրան չսպասեր հին ու մաշված զինվորական շինելը հագին, բանալիների խուրձը միշտ գոտուց կախ, մունդշտուկով սիգարետը բերանին և թզբեհը ձեռքին այդ հին կերպարանքը: Կարդալ ամբողջը…


533615_460516827325307_1689056653_aԱյստեղ սրանց համար երգեր եմ գրում: Չի ստացվում: Ինձ խանգարում են քո տողերը, ձեռագիրդ, որ այլևս տեղ չեն թողել հին էջերիս: Հետո ինչ-որ դեմքեր կան, հետևից նկարած փիղ, աղավնիներ, ստորագրությունդ ու… ես: Մազերիս տեղ հինգ-վեց հատ գիծ, լեզու հանած մեծ բերան ու կլոր քիթ: Դու ավելի լավ ես նկարում իմ երգերի տետրում, քան քո ալբոմում: Մի օր դրա համար նեղացար ու լեզու հանեցիր: Լեզու հանեցիր նաև, երբ <<իքսիկ-նոլիկով>> պարտվեցի: Հետո սկսեցիր խնամել տատիդ: Իսկ ես մեր բալկոնում ընկերներիս հետ բլոտ էի խաղում, երբ զանգում էիր: Նախանձեցիր: Ուղիղ մեկ Կարդալ ամբողջը…


59482_460516430658680_822169304_aԵրբ ցավում են արմատներս, հայր իմ,

այրիդ թաքուն անեծքներ է ուղարկում քեզ գտնելու,

Ու մատներդ իմ մազերը չգտնելով շոշափում են բաժակդ մեծ.

Ուրացող  քամին երազներս է գողանում ինձնից….

Ալբոմների մեջ չկա հիշեցում, և ոչ էլ կարոտ…

Հռոմեական ամսանուններով զարդարված մի գիրք և արդեն դեղնած ծխախոտի տուփ… Կարդալ ամբողջը…


продажиԵրբ զանգերն են ղողանջում: Թույլ, հիվանդ, ծուռ եկեղեցի, մեկ հատիկ զանգ: Տնկ-տնկ-տնկ: Աստված չի լսի, պատռվի΄ր, ճաքի΄ր զանգ: Չի լսի: Դու նման ես կորած կովի զանգուլակին, որը նույնիսկ հովիվը չի լսում, որ գտնի խեղճին, խեղճին` հիվանդ կովին, հիվանդ եկեղեցուն: Գոմ, թրիքի հոտ, թրիքոտ բուրվառ, անօգնական զանգ: Վաճառված, կեղտոտ փողերի, լվացած փողերի եկեղեցի` մանրավաճառի կրպակ: Մոմի առևտուր, փողի վերադարձ, մորմոք առ Աստված. անօգնական, անօգուտ, թրիքոտ, կովի բառաչանք: Կարդալ ամբողջը…


480593_460514143992242_860955905_aԼուռ ցավեր են ծնվում, երբ գալիս ես տուն և դրսի լույսը վառած չի լինում:

Լուրջ դեմքերով մարդիկ շտապում են տուն տոպրակները ձեռքներին, փակված իրենց տոպրակներում, իրենք էլ` տոպրակների մեջ: Կարմիր քթերով Ձմեռ պապեր են թափառում աջ ու ձախ ու իրար հետ ծխում` մորուքները դեմքներից իջեցրած: Կարդալ ամբողջը…


545270_460513437325646_357317199_aՏերևներին դանդաղ լքում են կաթիլները: Դու բոբիկ վազում ես իմ երազների դաշտով:

Ես մի կարմիր տաբատ ունեի` վրան կանաչ գրպաններ: Դրանք միշտ լիքն էին քո անվերջ երազանքներով: Երբեմն, դու ծիծաղում էիր իմ կարմիր տաբատի վրա ու ինձ համեմատում Աթաբեկի հետ:

Աթաբեկը մի կով ուներ: Միշտ ծառի ճյուղը ձեռքին, հագին` զինվորական շինել, քարշ էր գալիս կովի հետ ու անվերջ խոսում: Կարդալ ամբողջը…


Google