184885_460512983992358_626308029_aԻնչ որ տեղ գարուն էր: Կարմիր, մեծ մեծ ժապավենները գլխին հավատով նա նայում էր հեռու արևածագին, մեկ ժամից դպրոց պիտի գնար: Նա նայում էր բացվող արևի տան ուղղությամբ, ուր որ է դուրս էր գալու: Սպիտակ երկինք էր: Նա նայում էր անտանելի լռության միջով, ուր հատուկենտ ծտերի ձայներ էին լսվում, մի տեսակ գերեզման էր: Լսվեց տրոլեյբուսի միալար, ջութականման վնգյունը: Իրոք առավոտ էր: Ուղիղ կես ժամից նա մետրոյով պիտի անցներ ծանոթ վայրերով, պիտի լսեր անիվների խուլ թխկոցը, այն ձայնը, որ նրա համար առաջին անգամվա նման միշտ լսելի էր: Ոչ ոք ուրիշ այդ աղմուկից բան չէր հասկանում: Կանցնեն ծանոթ թերթավաճառները, այն բարի պապիկն էլի իր գրիչների Կարդալ ամբողջը…


599202_460512473992409_1220704012_a(Հայոց բանակ – 15)

 

– Ես էլ բանակ չեմ գնալու, դու ո՞նց ես ազատվել, – հարցնում կամ ավելի ճիշտ, վստահ ասում էր ինձ փոքրիկ Արթուրն ամեն հանդիպման:

-Ճիշտն էլ դու կանես, բա ինչ, մենք որ ծառայեցինք, ինչնե՞րս ավելացավ, -հաստատում էր ընկերս: Կարդալ ամբողջը…


63172_460512090659114_572510846_aՁյուն է իջել նորից լուսնին… Ու այդ սպիտակը ատելով` ես օրեր եմ հիշել կրկին ճերմակ-ճերմակ ու անպտուղ: Ճերմակ պատեր, շորեր, սփռոց, ճերմակ սավան ու առաստաղ: Մինչ այդ իմ մեջ երկու ձայներ էին մնացել: Մեկը քոնն էր. “Չկարոտես, ես շուտ կգամ”: Մյուսն էլ… Այդ աղմուկից վերև, անջատող ու ատելի. “Երևան – Մադրիդ չվերթի ուղևորներին խնդրում ենք…”: Դու թողեցիր ինձ այն պահին, երբ ամենաշատն էիր հարկավոր: Դրանից հետո լռություն էր: Գիշեր: Լուսավոր մայրուղի: Հատուկենտ լուսարձակներ և անիմաստ լուսաֆոր:

Տանն անմիջապես Կարդալ ամբողջը…


318742_460511750659148_319598805_aՍենյակի խորքից լսվեց ծանր, հիվանդ մարդու հազի ձայն, և խավարի մեջ մահճակալը ճռճռոցի նման ձայն հանեց` կտկտալով հին, հոգնած զսպանակների վրա, ապա վերմակը խշխշաց, ու ինչ-որ մեկը դրանով ծածկեց իրեն: Դեկտեմբեր էր: Հազը կրկնվեց: Փողոցով դռդռալով մեքենա անցավ` անդուր ձայնն իր հետ տանելով ներքև, ապա խլացավ: Ժամը ուշ էր:

-Արմե՜ն, – կանացի շշուկ էր, անվստահ, – Արմե՜ն, քնա՞ծ ես:

Մահճակալը նույնն էր, ձայնը համոզված դարձավ: Կարդալ ամբողջը…


479771_460508533992803_1912695400_aՄեկ, երկու, երեք, չորս…

Ու այսպես վաթսուներեք անգամ, ամեն օր առավոտյան և երեկոյան ժամը ութին ես իմ մանրավաճառի սայլակը քարշ եմ տալիս գետնանցում տանող աստիճաններով դեպի վեր և հակառակը: Այդ ժամանակ նրանից միայն անիվների խուլ թխկթխկոցն է գալիս:

Գետնանցումում մի դուռ կա, որը ցերեկվա անցորդները դժվար նկատեն, որովհետև Կարդալ ամբողջը…


548904_460507913992865_1057887904_aԵս ու դու հանդիպում ենք ամեն օր: Մեզնից շատ կան: Երկուսս էլ նույնն ենք, միայն դու չես հավատում:

Ինչ-որ մի ժամանակ իրար չէինք էլ նկատում. ես աչքի ընկնելու դեռ ոչինչ չունեի, դու էլ թունավոր չէիր, ինչպես հիմա ես:

Արդեն մեկ ամիս է, որ ամեն օր մեքենաս կանգնեցնում եմ Կարդալ ամբողջը…


66254_460507180659605_2079442062_aԵղել է ժամանակ, երբ ուզել եմ մենակ մնալ, եղել են հուսահատության պահեր, երբ ամեն ինչ մի վայրկյանում վերջացած է թվացել, և սպասումների ու հույսերի համար փակ են եղել ամեն տեսակ դռներ ու հոգիներ… Ժամանակ էր, երբ ոչինչ չկար, ժամանակ էր, երբ բաժանումն արդարացված էր ու կարոտը ստիպողական ու անտեղի… Արս, հիշում ես, թե ինչպես էի քեզ փոքր ժամանակ հանում մահճակալից ու հագցնում շորերդ…`Հիշում ես, թե ինչքան ժամանակ էինք մենակ մնում ու խաղում… Դրանք մանկության ու հույսի տարիներ էին, լույսի ժամանակ էր… Հետո, նայելով քո անհոգ դեմքին ուրախանում էի, որ ոչինչ չգիտես ու Կարդալ ամբողջը…


605_460506453993011_1695777133_a(2005թ. ներկայացվել է ՀՀ նախագահի մրցանակին)

 

Սովորականի պես փակեցի մեր նախկին տան խաչմերուկում գտնվող թերթի կրպակն ու այժմ, վառելով հերթական տուփի վերջին սիգարետը, փոքր-ինչ շտապելով գալիս եմ քեզ մոտ: Մոտդ այլևս չեմ ծխելու: Այն օրը, երբ այգում նստած էինք, թեև ես հեռու էի, բայց զգացի, թե ինչպես ես լսում, որ ծխում եմ:

Երեքշաբթի է: Այսօր բոլոր թերթերն էլ լույս են տեսել: Ես քեզ համար գրեթե բոլոր և’ հետաքրքիր, և’ անհետաքրքիր հոդվածներն անգիր եմ արել. երկու օր ոչինչ չես լսել: Կարդալ ամբողջը…


Google