59591_460505863993070_2050242949_aՆույն բակն էր անշուք, հին ու անխնամ շենքերն իրար վրա կռացած, մի քանի փոքրիկ, այստեղից-այնտեղից գտնված անպետք երկաթների կտորներով պարսպված, հողամասերով: Բակի մեջտեղում մի մեքենա էր կանգնած: Նույնիսկ բակի ամենահին բնակիչները չէին հիշում, թե Արտոյի պապու այդ փտած «Քսանմեկը» երբ է քշվել կամ երբ է այդտեղ կանգնեցվել: Մի ժամանակ անիվներ էլ կային, հետո մի առավոտ պարզվեց, որ մեքենայի անիվները գողացել են, ու հիմա քարերի վրա էր կանգնած: Բակում հայտնի էր մեկ էլ Կառլենի հնամաշ «Ժիգուլին»: Ամեն առավոտ, երբ բակում բոլորը քնած էին, նույնիսկ արևածագից առաջ, լսվում էր Կարդալ ամբողջը…


525648_460504870659836_1840632209_aԴանդաղ, ինչպես ծովն է քնում իր երկնքի տակ խաղաղ, ես բացում եմ հորիզոններս քո առաջ ու քեզ խնդրում դառնալ նկար իմ հոգու մեջ ու ծավալվել ալիքի պես մինչև գագաթ, հզորությամբ պարուրել ինձ ու քարանալ:

Հասուն մի երգ քո կարոտը տնից հանել ու շան նման հալածում է ինձ ամեն տեղ: Չէ, չեմ ուզում, որ ինձ թողնես անեզրության ճիշտ մեջտեղում ու հեռանաս, քեզ հետ տանես այն ցավերը, որ երբևէ անհոգ ձայնով նվիրել ես իմիջիայլոց: Ես բարձրանում եմ քո քանդակած անդունդներից ու վեր հառնում տառապանքիդ անզոր ճիչով, ու բռնում եմ հոգուդ խաղը մատներիս տակ, գալուստ դառնալու նոր ծնված կյանքիդ ժամանման համար: Կարդալ ամբողջը…


318859_460504243993232_639010305_aԴու կգաս նորից քո ձեռքերով խոնավ ու կշոյես սիրտս, կամաչես մի պահ, կշիկնես թեթև ու կդառնաս կտավ: Ու կքարանաս պատկերացումներիս խորքում, որպես մի նոր Վեներա, որպես Տիրամայր: Սեղան կա միայն այս սենյակում տոթ ու երկու աթոռ: Իմ բաժանումի համար հարբած, քո հեռանալու կենացը կկաթա սպիտակ շալվարիս և ես կդառնամ լուռ օդակայան, ուր ինքնաթիռներ կան մեռած` կախված թևերով կամ մեջքի վրա: Անորոշ ու լուռ, բա լավ, ինչ անենք ասող աչքերիդ համար բաժակներ կողողեմ, կշարեմ կողքիդ, ծորակը կկաթա, կաթ կաթ, կզգամ , թե ինչպես են լարվում երակներդ ձեռքիս մեջ, քո կենացը կլինի… Կարդալ ամբողջը…


417031_460503387326651_979641199_aՁկնավաճառներ մեր շնորհիվ հարստացան ու սկսեցին փողոցներում ամբոխները քայլել, որ չմատնվեն անզորությամբ իրենց,  որ թաքցնեն պարտությունը պլակատների մեջ, որոնք լավ պահել էին ծոցագրպանում: Սխալ ուղի էր նավթի լույսի տակ, սխալ երգեր են հիմա վանկարկում, սխալ շուրթերով: Ու անիրավունք, քոսոտի նման, ուրանում էին անձնագրերը այն, որոնցով մի օր հերոսներ սարքին, հորինեցին հիմն` սրբապղծի ձոն: Խառնաշփոթում, երբ իմ հիմքերն էին գողանում հապճեպ, երբ թալանում էին իրենց մայրերին, չճանաչելով էլ անգամ պորտն իրենց, երբ Կարդալ ամբողջը…


536332_460502887326701_972217640_aՈւ հիմա թե հասկանում ես այն ինչ ունես, այն ինչ կուզես ու երբևէ իմ մատներից կստանաս, փոքրիկ վախով, իմ նու՚րբ, փոքրի՚կ, ես մազերդ կշոյեմ: Բեր այսօր էլ ես քեզ համար հեքիաթ պատմեմ բալի մասին ու մասրենու: Ցուրտ է նորից: Ախր գիտեմ, որ հեքիաթս կարևոր չէ էլ քեզ համար, դու գլուխդ հարմար դրել ու լուռ ննջում ես իմ կրծքին, մեծացել ես արդեն վաղուց: Է, աղջիկս, թե իմանայիր ես քեզ համար ինչքան արև եմ գողացել, ինչքան -ինչքան գիշերներում Կարդալ ամբողջը…


21203_460502500660073_1417145831_aՅոթ հազար վեց հարյուր յոթանասուն երեկո ես անցկացրել եմ նրա հետ… Իսկ քեզ հե՞տ: Երևի տասն անգամ ավելի քիչ: Չէ, կարևոր չէ, ինչքան կարող էինք, կամ ում մեղքով է, ուղղակի, այդքանն էլ  լրիվ բավական է քեզ հինգ մատիս նման իմանալու համար: Իսկ նրան նույնիսկ չեմ ճանաչում: Գիտեմ, որ ծիծաղում ես հիմա, բայց դու միշտ էլ բառերի վրա ես ծիծաղում, չես կարողանում դրանց տակը նայել: Նա երբեք ինձ չի ասել, թե ինչքան է սիրում, կամ սիրու՞մ է, թե՞ ոչ, և երբեք չի հարցրել, սիրու՞մ եմ ես, թե՞ … : Նա քեզանից գեղեցիկ չէ, ես նրան երբեք վարսավիրանոց գնալիս չեմ տեսել, նրա եղունգները երբեք քոնին չեն հասնի, բայց նա… Կարդալ ամբողջը…


557829_460479013995755_1287044699_a(ինքնակենսագրական ճշմարտություն կամ ստեղծագործական փակուղի)

 

 

Ի՞նչ եք ուզում ինձնից: Ի՞նչի տեղ եք դրել: Ժամանակին, գուցե, մի քիչ խենթ եմ եղել, ու ապրել եմ ստվար: Համեստ ժպիտ ունեմ, մի քիչ գրագետ եմ ու սարքել գիտեմ… Ես մսխել եմ ինչ կար, ես վերջացել եմ… Ձեր շրջանակները, որի մեջ վերցրիք իմ չեղած անձը, ստիպեցին ճգնել, որ խելացու կամ գրագետի կոչումը պահեմ… Զզվել եմ բոլոր կերպարներիցս. սրան բարևիր թեթև ժպիտով, ողջ գիշերն արթուն չորս տող հորինիր, որ առավոտյան Կարդալ ամբողջը…


21634_460502313993425_2038428111_aԹե ուր եմ գնում, որտեղից եմ գալիս, արդեն ինքս էլ չգիտեմ… Հերթով ամուսնացնում եմ իմ բոլոր աղջիկներին, իմ բոլոր կանանց, որոնց ես նվիրվել եմ մի ողջ երազանք: Մի ողջ անհայտ պատկերացում ես համարել եմ նրանց իմը, մի ողջ անվերջություն ես փախել եմ մեկից, որ մյուսները չիմանան, ես համարս եմ փոխել, ամեն հանդիպումից առաջ հեռախոսիս էկրանին տարբեր նկարներ են եղել, որ չմատնվեմ… Բայց ես սիրել եմ բոլորին… Քմծիծաղով կմտածեն, թե չգիտեմ ինչ է սերն իրականում , այլ հեշտության բառեր են, որ շպրտում եմ հիմա ու փորձում արդարացնել դավաճանություններս, բայց ես Կարդալ ամբողջը…


Google