536641_460476100662713_118629687_aՆա շարունակում էր անթարթ ու ուշադիր ինձ նայել, իսկ ես այդպես էլ չէի կարողանում մտաբերել, թե որտեղ եմ առաջներում տեսել նրան։ Երբ նավթի լամպի թրթռացող լույսի տակ մի պահ շողաց նրա վախվորած  ու թաց հայացքը, հանկարծ հիշեցի, որ ամեն գիշեր իմ երազում ես այստեղ, այս սենյակում, այս նույն լամպի լույսի տակ հանդիպում եմ վախվորած աչքերով այս նույն աղջկան։ Դե իհարկե, հենց նրան եմ տեսնում ամեն անգամ, երբ գիշերում անցնում եմ երազների և իրականության, գուցե գոյություն չունեցող, անհաստատ այդ սահմանը։ Կարդալ ամբողջը…


18510_460476877329302_145935216_nԵրբ արթնացա, թվաց, թե անհայտության մեջ եմ։ Թվում էր, թե լողում եմ խավարում, կարծես, ալարկոտ օրորվող, բայց երբեք չհոսող ջրի մեջ։ Ինչպես դիակ, որին ալիքներն ամենախորքերից դուրս են շպրտել ջրի երես։ Ու գնում էի մեղմ օրորվելով և չէի կարողանում գոնե մի հենարան գտնել այդ անլույս խավարում։ Ես չէի զգում ոչ ոտքերս, ոչ ձեռքերս, ասես, սեփականս չէին։ Լսողություն, տեսողություն, հոտառություն… դրանք էլ, կարծես անջատած լինեին։ Ոչինչ չէր երևում, չէր լսվում, ոչ մի հոտ անգամ չէր ուզում ինձ օգնել, միայն ծոծրակիս բարձի մեղմ հպումն էր պահպանում կապն իրականության հետ և զգում էի միայն գլուխս։ Կարդալ ամբողջը…


407709_460477510662572_2043593471_aԸստ հին ու շատ հայտնի լեգենդի, մի օր, Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի (кедр)։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորեցիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերի մեջ։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Իլիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին, տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով: Կարդալ ամբողջը…


Google