Ցավ

31-12-2011

63109_460480720662251_1356730221_aՄենք արդեն այնքան հեռու ենք իրարից… Որ ուզենք էլ, չենք կարող կրկին մոտենալ….

Մեր մեջ այնքան անձրևներ հոսեցին ու արևներ չեղան, որ սրբեցին հետքերն ամբողջի ու չկա ոչինչ, ոչինչ չմնաց…

Ես գտել եմ ինձ, ապրում եմ նորից… Իսկ դու էլ փնտրիր ու գտիր նրան, ում որ սպասել ես, ում դեռ չես գտել…

Ես` հիշաչարս, ներել էի սովորել մի օր քեզանից, բայց այսօր էլի ես հինն եմ դարձել, այսօր ես նորից վերածնվել եմ “առանց քեզ կյանքում”…

Իսկ դու հիշում ես… Ոչ, ես չեմ հիշում… Ես մոռացել եմ, ես այլ եմ արդեն…

Google