Դեռ չգիտես

31-12-2011

390114_460486310661692_1954468450_aԴեռ չես հասցրել քննել բոլոր ծանոթներիդ, անցորդներին և ինքդ քեզ: Ի՞նչ է եղել: Ինչ-որ խելառ գերեզմանից գողացած հասմիկնե՞ր է շեմքիդ դրել: Թե՞ ցավում ես այն սև, փռչոտ կատվիդ համար: Իրեն ո՞վ էր ստիպել ճամփա կտրել: Ոչինչ չի փոխվել: Կրկին նույն խենթը, ում հասմիկներից դամբարանային ցուրտ սառնության հոտ է գալիս: Երբ խնամքով, բայց մտածկոտ կտրտելով նրանց լխկած պոչերը` կտեղավորես ծաղկամանի մեջ և կուղղվեն նրանց հոգնած մեջքերը, կփոշմանեմ ես: Չէ՞ որ իզուր եմ ինձ համար բերված ծաղիկները նվիրել քեզ…

13.04.2005թ.

Google