Փոքր ինչ դժվար է

04-04-2014

fundament-na-skloneՓոքր ինչ դժվար է քեզ հավատալը,

Ողջ ունեցածդ բոլորին տալը:

Փոքր ինչ դժվար է նորից սկսելը,

Քո սխալների մասին լսելը,

Մարդու երեսին ճիշտը ասելը,

Արածդ ցանքի հունձին սպասելը:

Ճիշտ է դժվար է:

Ինքնամաքրումի խոստումներ տալը,

Կյանքի ապտակը դեմքիդ զգալը,

Նոր էջից կյանքդ սկսելու պահը

Կամ հարազատիդ, սիրածիդ մահը…

Փոքր ինչ դժվար է քեզ չխաբելը,

Ընդհանուր տաշտից էլ չլափելը

Գլուխդ հանգիստ բարձին դնելը

Վտանգի ժամին հանգիստ քնելը:

Այո, դժվար է կյանքում հենց վաղը

Կամ շարունակել պարտված խաղը

Դժվար է ըմբոստ, մենակ լինելը

Թեք ժայռի վրա տունդ շինելը

Դժվար է, դժվար…

Ու ես չեմ ժխտում, որ շատ դժվար է

Կյանք կոչված խաղում մաքուր մնալը,

Ինչպես սարերում գարնան ձնհալը…

 

Բայց հաղթելու համար դեռ պետք է կռվել,

Քեզ տրված բեռի տակ մի փոքր ծռվել

Որ հաղթանակիդ բերկրանքի գալուց

Դու չդադարես քեզ մարդ զգալուց…

Comments

  1. Գայանե Դավթյան says:

    Հրաշալի էր, բայց ես քո արձակն եմ հավանում, չգիտեմ, ինչու… 🙂

  2. Գայանե Դավթյան says:

    վայ, էն ֆեյսբուքի ընկերներիս նկարով ինչի եկավ, նախորդ քոմենթս… 🙂 🙂

Google