Աղչի Էդոն

09-09-2012

big-196x300
Քամին ավլում էր գազոններն ու հողը բերում լցնում սալիկապատ մայթերին, գլորում դրանց վրայով, ցաքուցրիվ անում քաղաքով մեկ… Տերևների պարը տեսնում էին ցածր դասարանների դպրոցականները, ովքեր մտաբերում էին դա «Աշունը Երևանում» շարադրության մեջ անպայման ներառելու համար: Այգին եղանակի հետ համահունչ կիսադատարկ էր և եկել էր արդեն մոտ օրերս փակվելու տեսլականը: Կարուսելները քամուց օրորվում էին, գրեթե, մարդ չկար, այգեպանները խոտերի մեջ տերևներն էին վառում և անընդհատ պտտվում մխացող կրակի շուրջը, որովհետև քամին անդադար փոխում էր ծխի ուղղությունը:
Տասնհինգ տարեկան էր Էդոն, երբ գիշերօթիկն ավարտելուց հետո եկավ աշխատելու այս այգում: Իր տարիքի տղաներ կային մի տարի մեծ կամ փոքր: Հետո, երբ բոլորին մուլտֆիլմի կերպարների հագուստներ տվեց Աբոն, իրեն բաժին ընկավ աղջիկ Միկի Մաուսի հագուստներն ու այդ օրվանից բոլորը սկսեցին «աղչի էդո» ասել նրան: Նրանք հագնում էին այդ շորերը, որոնց ներսն ամբողջովին սպունգից էր և փուչիկներ էին վաճառում այգու այցելուներին, շատ ժամանակ հատով վարդեր, գիշերները լույս տվող շարիկներ և տարբեր տեսակի մանրուքներ, որ ամեն առավոտ նրանց տալիս էր Աբոն: Հաճախ դասից փախած դպրոցականների խմբեր էին գալիս այգի, ովքեր սկում էին քաշքշել իրեն և հարվածել հետևին, որովհետև ամենաշատ սպունգը հետևի հատվածում էր: Փափուկ խաղալիքի նման խաղում էին իր հետ, մինչև մեկ տարի անց ոստիկանները սկսեցին հսկել այգու տարածքը և այդպիսի դեպքեր գրեթե չէին լինում: Արդեն հարմարվել էր իր մականունին և չէր էլ նեղվում, երբ այգու այս ծայրից տղաները կամ Աբոն ձայն էին տալիս. «Աղչի Էդո, արի հաց կեր»: Աբոն քառասունն անց տղամարդ էր, կարուսելների հետևում մի փոքրիկ տաղավար կար, որտեղ ամեն երեկո գնում էին հերթով և փողերը հանձնում նրան: Փոքր սենյակ էր` մեկ հատիկ բազմոցով, փոքր, դպրոցի ուսուցչական սեղանով և երկու աթոռով: Անկյունում սրճեփն էր կարմիր, փոքր էլեկտրական պլիտա, միշտ մի քանի դատարկ օղու և լիմոնադի շշեր: Պատից տարբեր տեսակի ու չքփսի բանալիներ էին կախված, Հիսուսի նկարը և մի քանի տարի առաջվա մեծ օրացույց` ինչ-որ կիսամերկ աղջկա պատկերով: Սենյակից միշտ նիկոտինի և տտիպ գաղջի հոտ էր գալիս: Արդեն օրը մթնել էր, արդեն օրերը սկսել էին շուտ մթնել, երբ Էդոն մտավ Աբոյի մոտ: Այդ օրը ոչ մի խաղալիք չէր վաճառել: Միկի Մաուսի գլխարկը ձեռքին մտավ ներս: Աբոն ինչպես միշտ նստած էր սեղանի ետևում, սեղանին օղու շշեր էին, պանրի մնացորդներ, չորացող հաց, իսկ բազմոցին մի տղամարդ էր նստած, երևի Աբոյի ընկերն էր, որովհետև Էդոն նախկինում էլ էր տեսել նրան մի քանի անգամ:
– Ես ոչինչ չեմ վաճառել այսօր, արդեն ուշ է, կարո՞ղ եմ գնալ, – հարցրեց Էդոն: Աբոն բան չասեց: Բազմոցին նստած տղամարդը առաջ եկավ.
– Արի, մի բաժակ բան խմի, տաքացի, կգնաս: Ցուրտ ա:
– Չէ, ոչինչ, շնորհակալություն, չեմ խմում:
– Տո դու ի՞նչ գիտես խմում ես, թե չէ, որ ասում եմ, արի նստի, – ու տղամարդը կապրոնե սպիտակ բաժակի մեջ օղի լցրեց և աթոռը մի կողմ հրելով, Էդոյին գլխով արեց.
– Նստի:
Էդոն Միկի Մաուսի գլխարկը դնելով բազմոցի ծայրին նստեց աթոռին: Տղամարդը բաժակը տվեց նրան.
– Մեծ տղա ես, խմի: Դե, բարով տեսանք, – և միանգամից խմեց բաժակի պարունակությունը: Էդոն նախկինում մի քանի անգամ խմել էր, բայց գարեջուր` ընկերների հետ, հանդիպելով Աբոյի հայացքին, չուզենալով մի կերպ մի քանի կում արեց և այն է ուզում էր բաժակը դնել, երբ տղամարդը սաստեց.
– Արա, ոնց որ տղա չլինես, կարգին խմի, – ապա հացից մի կտոր պոկելով վրան մի քանի պանրի փշրանքներ ամրացրեց և տվեց Էդոյին, – առ, զակուսկի արա: Հետո տղամարդը լցրեց բոլորի բաժակներն ու Էդոյին կանչեց.
– Արի նստի կողքս, տենամ անունդ ի՞նչ ա: Էդոն գնաց նստեց բազմոցին` տղամարդու կողքը: Վերջինս ձեռքը գցելով Էդոյի ուսին հարցրեց.
– Ասում ես անունդ ի՞նչ ա:
– Էդո:
– Իյա, բա որ էդո ա, էս խի՞ ես աղջկա շորեր հագել:
– Աբո ձաձան էս տվեց, ուրիշ չկար, մեկ ա, չի երևում, որ մեջը տղա ա: Ինձ ոչ մեկ չի տեսնում:
– Վայ ես Աբո ձաձայիդ ինչն եմ ասել է: Խի՞ ես էս էրեխուն քածի շոր տվել, արա, – ու սկսեց հռհռալ, – ես էլ սկզբում ասի էս ինչ սիրուն աղջիկ ա: Աղջիկ չե՞ս ուրեմն:
– Չէ, տղա եմ:
– Էլ մի, լավ, որ տղա ես, ուրեմն պուպուլ էլ կունենաս, հը՞, – ասաց տղամարդն ու Էդոյի շորի տակով ձեռքը կտրուկ իջեցրեց ներքև, – հա էլի արա, հեսա ունի: Էդոյի գլուխը սկսեց պտտվել, մի տեսակ անհարմար էր, իրեն վատ էր զգում, մանավանդ տղամարդը ձեռքը չէր քաշում: Նայեց Աբոյի դեմքին: Աբոն անարտահայտիչ ու բութ հայացքով նայում էր:
– Լավ էլ մեծ տղա ես, կարգին էլ պուպուլ ունես, – տղամարդը ձեռքը մանրից տանում էր Էդոյի հետույքին: Էդոն փորձեց վեր կենալ, շարժում արեց, բայց տղամարդը սաստեց, – դե հանգիստ վեր ընգի էլի, արա, էդ որ քածի շոր էիր հագնում, չէիր մտածու՞մ, որ մի օր մի բանի ռաստ կգաս: Տղամարդը ձեռքը քաշեց, վեր կացավ: Էդոն հանգիստ շունչ քաշեց, բայց սիրտն արագ խփում էր: Տղամարդը մոտեցավ դռանն ու կողպեց այն: Աբոն անշարժ ու սևեռուն հայացքով նայում էր Էդոյին: Այդ հայացքից Էդոն համ վախենում էր, համ իրեն անհարմար զգում: Տղամարդը եկավ կանգնեց Էդոյի դիմաց, իջեցրեց շորերն ու ասաց.
– Դե նայի որն ա պուպուլը, արա, ձեռ տուր հլը: Էդոն դողում էր: Տղամարդը կանգնել էր դիմացը գոտկատեղից ներքև լրիվ մերկ, Էդոն գլուխը թեքել էր մի կողմ: Տղամարդը վերցրեց Էդոյի ձեռքն ու տարավ դեպի իրեն, Էդոն փորձեց ձեռքը հետ քաշել, բայց չկարողացավ` ուժեղ էր, բացի դա, ալկոհոլը կամ վախը մի տեսակ անօգնական էին դարձրել իրեն, մի տեսակ անկարող: Գլուխը պտտվում էր, մտքի մեջ անընդհատ աղոթում էր, թե երբ է վերջանալու այս մղձավանջն ու ինքը փախնի, էլ երբեք ետ չգա:
– Ի՞նչ ես քարացել, ձեռ տուր արա, – գոռաց տղամարդն ու ուժեղ հարվածեց Էդոյի երեսին: Ընկավ բազոցին, աչքերի դեմը սևացել էր: Զգաց, որ տղամարդը հանում է շորերը, բայց շարժվել անկարող էր: Աբոն նույնպես եկել, մերկ կանգնել էր դիմացը, երկու ձեռքով բռնել ձեռքերն ու սեղմում էր ներքև: Հետանցքում ահավոր ուժեղ, սուր ցավ զգաց, գոռաց և կորցրեց գիտակցությունը: Մղձավանջի, մշուշի մեջ կիսատեսնում կամ զգում էր, թե ինչպես էր Աբոն իր անդամը քսում երեսին: Դրսում կայծակ էր երևի, մերթընդմերթ փայլում էր սենյակի ներսը, Հիսուսը պատից բարի – բարի նայում էր, օրացույցի աղջիկը աչքով էր տալիս, դրսից տղաները ձայն էին տալիս. «Աղչի Էդո, արի հաց կեր»… Աշուն էր…

Google