Երիցուկ

31-12-2011

1024_460517453991911_487132601_a— Սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում…,- ու սկսեցին թափվել սպիտակ թերթիկներն արագ: Մի քանիսն էին մնացել արդեն, իսկ տղան անհանգիստ կանգ առավ, վառեց սիգարետն ու սպասեց:

— Բարև, — ասաց ծաղիկը նրան:

— Բարև, — զարմացավ տղան:

— Ես մեռնում եմ, — ժպտաց ծաղիկը,- իսկ դու չգիտես:

— Ի՞նչ չգիտեմ,-հարցրեց տղան,-որ մեռնում ե՞ս:

— Չէ, որ չի կարելի ծաղիկը բզկտել, որ չնայած ես ծնվել եմ այստեղ ու եթե դու չլինեիր ես կապրեի բավականին երկար, բայց ամեն դեպքում…

— Ամեն դեպքում ի՞նչ:

— Ամեն դեպքում, ցանկացած ծաղիկ իրեն լավ է զգում տանը, ծաղկամանի մեջ, որ ինչքան էլ ես գեղեցիկ լինեմ, ես աննկատ եմ այս դաշտում, իսկ տանը ես միակն եմ ու միշտ ուշադրության կենտրոնում:

— Հիմա ես քեզ տուն տանե՞մ, դնեմ ծաղկամանի մե՞ջ:

— Չէ, ես քեզ համար ծաղիկ չեմ, դու ինձ քաղեցիր հենց այնպես, որ, իբր, ինչ որ բան հասկանաս… Իսկ քո ծաղիկը չես համարձակվում քաղել:

— Ո՞րն է իմ ծաղիկը:

— Եթե մինչև այժմ չես հասկացել, թե որն է քո ծաղիկը, ապա իմ նմաններին անվերջ բզկտելը քեզ ոչինչ չի տա:

— Այսի՞նքն:

— Լսիր, վերցրու ինձ, թեկուզ այսպես կիսատ — պռատ, գնա, ուղղակի, տուր ինձ նրան ու ասա, որ ինքն այս կյանքում ամենագեղեցիկ ծաղիկն է և դու ուզում ես քաղել նրան, որպեսզի տանես տուն ու լցնի նա քո տունը իր գեղեցկությամբ և բույրով…

— Բայց նա, ախր…

— Սուսսս: Մի մոռացիր, որ դաշտում շատ ծաղիկներ կան, աճում ու մեռնում են հենց այնպես, որ մեզանից յուրաքանչյուրի երազանքն է լինել տանը, ծաղկամանի մեջ, քան անիմաստ նվիրել բույրը քամիներին ու մեռնել գեեցկությունը անձրևների ու արևների մեջ վատնելով…

Google