Գազանանոց 2

31-12-2011

533605_460501303993526_546168820_aԱնցավ աշունը, եկավ էլի ձմեռ, չնայած ձյուն չեկավ, բայց Գազանանոցում շատ բաներ փոխվեցին… Կարուսելները կանգնեցին, կատուները դարձան ձևական շներ, հավատարմության ուխտ տվեցին, բայց այն վաղուց էին դրժել անտառներում հեռու, եկեղեցու բակերում ու ռելսերին անպետք… Թվում էր` ամեն ինչ վերջացավ, հիմա կապրեն խաղաղ ու համերաշխ, օրինական կզույգավորվեն, կհագեցնեն պահանջներն անասնական ու կլռեն… Բայց կատուները դարձել էին շներ ու չէին կարող չհաչալ… Թեպետ, այդ անվերջ ու տարիներ տևած կլանչոցը հիմա վարհաչություն էր դարձել ու շատերն էլ արդեն երեկվա կատվին շան տեղ չէին դնում, բայց նա իր բնույթով կամ դերով հավաքել էր շուրջն իր ոչխարների հոտն ու պահապան հրեշտակ էր ձևանում… Ոչխարները լավ գովում էին իրենց պահակին ու անիմաստ, ախմախ բառաչում ու իրենք իրենց արածում գլուխները կախ… Փաստորեն, Գազանանոց եկան ոչխարներ… Նոր մատաղացուներ… Երջանկությունը միշտ բարիացնում է մեզ, ստիպում աչքերը փակել ամեն տեսակ վայրահաչոցների, գզվռտոցների ու բառաչանքների վրա… Նույնիսկ ներողություն ես սկսում խնդրել շան թաթը տրորելու համար, որ մի օր մեջքիցդ չհարձակվի մի փոր հացի համար… Բայց շները չեն հասկանում վեհ բաներ ու դրանք մարդկության դեմ տարած հաղթանակներ են ընկալում և գովազդում իրենց ուժն ու հզորությունը նախիրի մոտ… Հետո հենց իրենք են սկսում հավատալ այդ զառանցանքին և գալիս է մի պահ, որ անկախ քեզնից տեսնում ես մի շուն, որի սատկելն եկել է և հիմա նա իր բազմանալու օրգաններն է քսմսում չոբանի մահակին… Փաստորեն, այդպես էլ չկարողացան հագեցնել անասնական պահանջներն իրենց, փաստորեն, սուտ երջանկության մասին էին ամեն գիշեր հաչում ու ամեն մի պատահածի ոտքերը լիզում` հագուրդ տալու իրենց լիզելու այլ ցանկություններին… Հիմա, կքաշես էլի թաշկինակը գլխիդ, ասես, եկեղեցի ես մտնում ու կսկսես խոսել, ուրախանալ նորից, որ քեզ տեսնեն ուրախ, թվաս դու երջանիկ և հաղթանակած… Դու չես պատերազմում, հա, գիտեմ, պատերազմը դեմ առ դեմ է լինում, ճակատ առ ճակատ… Իսկ դու էլի, ինչպես մի չորս տարի առաջ կամ միշտ, թիկունքում ես գործում… Ու բանակ հավաքում… Հա, հիմա ունես ոչխարների այդ ահռելի բանակը, բայց իմացիր, որ իմ պես թեկուզ ոչ պրոֆեսիոնալ մսագործը մեկ ժամում մինիմում հինգ ոչխար է մորթում… Պատերազմ և խաղաղություն… Ես միշտ խաղաղ եմ եղել, անտեղյակ, հեռու, իմ համար… Հիմա է, որ լսում ու իմանում եմ բաներ, որոնք այնքան էժան են ու այնքան ստոր… Դրա համար են ոզնիները զզվում կատուներից, թեկուզ հեռվից հեռու, դրա համար են կատուներին անվանում նավս, փոխում ճանապարհը և այլն… Դու միշտ ես պատերազմել իմ դեմ, միշտ, միայն թե, ես երբեք չեմ իմացել… Ու գիտես ինչու՞, որովհետև միշտ երջանիկ եմ եղել, միշտ կայացած ու ուժեղ, ոչ թե սեր եմ հայցել սրանից ու նրանից, ոչ թե աննպատակ հարբել քոսոտ բարերում չկայացած անձնականիս համար, ոչ թե սուտ ավտովթարներ կազմակերպել ու վիրահատություններ, որ խղճահարություն արթնացնեմ, որ մխիթարեն ինձ «ով պատահիները» կամ կիթառներ նվիրեն իրենց քաղաքներում… Դե հեչ, մեր մոտ ամեն ինչ լուռ էր, հա, բա իհարկե՞… Լուռ ու միակողմանի պատերազմ էր բոլոր ֆրոնտներով` իմ անտեղյակության մեջ… Էժանագին քայլեր, ստոր բամաբասանքներ, զրպարտանք… Միայն մի բանի համար, որ ես մեկուսանամ բոլորից, որ դառնամ համընդհանուրի թշնամին, որ քեզ ավելի շատ խղճան ու դաշնակիցներ ունենաս… Բայց դաշնակիցներ չգտար, որովհետև ես միշտ եղել եմ այն, ինչ ինձ տեսել են, իսկ ով հավատացել է, հիմա կողքիդ է, քո բանակում… Ոչխարների բանակն ու շուն գեներալը` նախկին հզոր կատուն… Հիմա ծիծաղդ չի գալի՞ս… Դե չէ, որտեղից գա, ձևական ծիծաղդ միայն շրջապատի համար է, որ հավատան, թե երջանիկ ես, իսկ մենակությունը դաժան է, որովհետև իրական է… Դե լացի, էլի արցունք թափի, որ կոկորդիլոսներին զարմացնես… Դու զոհ ես, ոչ մեկ ոչինչ չգիտի քո ցավի ու տառապանքի մասին, քո լուռ սիրո և դավաճանված լինելու մասին… Մեկընդմիշտ հիշիր, դավաճաններն իրավունք չունեն խոսել հավատարմության մասին, քառասուն օր է, այս հերթական խեղճդ էլ կիմանա քեզ ու կանիծի բախտն ու կկորի էլի… Կսկսես էլի լակել, բայց քեզ այլևս բարերից տուն քարշ տվող չի լինի, շատ-շատ գտնվեն քեզ պես էժաններ, որ ուրիշ` քեզ լավ հայտնի տեղեր քարշ տան… Հա, դու ոչ միայն արժանապատվությամբ ես դուրս գալիս ամեն ինչի, այլև ամեն մեկի տակից, մոռացել էի, ցավոք… Հիմա շնորհակալ եղիր, որ չեմ ափսոսում ժամանակս ու տողերս, ու քո մասին եմ գրում երկրորդ անգամ կյանքում, շնորհակալ եղիր, որ էլի գրելու բան կունենաս մի երկար ժամանակ, մեծ տաղանդիդ սպառումը կհետաձգվի էլի… Ու թող դող չանցնի երբեք մարմնովդ, երբ մի տեղ լսես սուտ սրբերի մասին, պոռնիկ բառից ականջներդ երբեք չփակես, որովհետև սա վերջին ակորդն է, վերջին անգամ եմ ես քո մասին խոսում… Հասկացիր վերջապես, թե ով ես դու, ի՞նչ է գրված անձնագրումդ իրականում ու ի՞նչ ես ուզում, այ չստացված կատու, վարհաչող շուն ու զոհ հավիտենական…

Google