Գազանանոց 3

31-12-2011

396281_460501613993495_677549529_aԲացվեց գարունն ու թվում էր, թե ամեն ինչ իր հունով կընթանա և գազանանոցում ոչինչ չի փոխվի, բացի սիրային բառաչներից և բազմացման ձգտող  տարբեր անասնական ձայներից, թվում էր, թե բնության այս վերածննդի շրջանում գոնե ամեն ինչ կանցնի գեղեցիկ ու գարնանային թեթև: Այն, ինչ երբևէ չես պատկերացնի, մի օր լինում է, որպեսզի կյանքը փորձի քեզ համոզել, որ ամեն դեպքում իր կանոններն են զորեղ, ոչ թե այն արժեքները, որոնց դու հավատում ես: Գազանանոց եկավ կարապը: Կարապի գալն այնքան էլ անակնկալ չէր գազանանոցի վաղեմի բնակիչների համար, քանի որ նրան վաղուց էին նկատել գազանանոցի ցանկապատի մոտ անընդհատ թռչելիս, թեև շատերն էին զգուշացրել, որ հեռու մնա, քանի որ գազանանոցում ազատ վանդակների թիվն ահավոր շատ էր: Անսպասելին ոզնին էր: Եթե ժամանակին բոլորը նախանձում էին նրա ազատությանն ու զարմանում, թե այդ փշոտն ինչպես կարող է լինել իրենցից լավը, ապա բոլորն այժմ քմծիծաղով սկսեցին փսփսալ նրա անկման մասին: Ոզնին ոզնի էր, և զարմանալի չէ, որ անասուններն ուղեղ չունեն, քանի որ ոզնին նախանձեց գազանանոցի կենդանիներին, համեմատեց իրեն նրանց հետ և որոշեց, որ ինքն էլ անպայման պետք է հայտնվի գազանանոցում: Դրա համար ոզնին չխնայեց ոչինչ, անգամ ինքնասիրությունն ու ժխտեց բոլոր վեհերն ու լուսավորներն ընդամենը մի բանի համար, որ հայտնվի գազանանոցում և այս պատմության մեջ: Ժամանակին ոզնին աշխարհի ամենալավ կենդանին էր, ոչ ոք չէր պատկերացնում, որ նա կձգտի գազանանոցին, սակայն որոշումն անսասան էր և կարապի հայտնվելուց հետո, ոզնին դարձավ գազանանոցի լիիրավ անդամ: Հետո կպարզվի, որ ոզնու նպատակն ընդամենը կարապին իր փշերով սատկացնելն էր, բայց կարապն անմիջապես զգաց վտանգն ու թռավ վերև, իսկ ոզնիները սովորաբար չեն թռչում, նրանց տեղը գետնին է, տարբեր սողունների հետ անընդհատ պայքարում:

Ես, որ կարծում էի, թե կարող եմ վստահել քեզ թիկունքս այնպես, ինչպես ժամանակին վստահել էի այն խարտիշահեր աղջկան, նորից սխալվեցի: Դու, խարտիշահեր աղջիկը, մեզ քաջ ծանոթ էլի մեկն ու շատերը… Պոռնիկներն իրարից չեն տարբերվում երբեք, ու թե ժամանակին, այն խարտիշահերը գոնե զգուշացրել էր, որ կհարվածի ինձ թիկունքից մի օր, դրա համար, թեկուզ չհավատալով, ես ապահովության համար սկսել էի զգուշանալ, դու քո հիմար ժպիտով թեքեցիր հայացքս ու… Դրա համար այն հարվածից ծնկի եկա ընդամենը, իսկ քոնից տապալվեցի գետնին… Արցունքները հաճախ անզորության են լինում, ոչ թե ցավի, ցավը հաճախ ֆիզիկական չի լինում… Նույնիսկ էշը, նույն սխալը չի կրկնում երբեք, բայց նա անհասկացող է և բնազդներով է շարժվում միայն, իսկ սրտին խաբելը հեշտ է… Դու մտար իմ կյանք, քանդեցիր ամեն ինչ, խոստանալով, որ նորից ու ամուր կկառուցես, բայց թողնելով կիսատ, ամեն ինչ փոշու մեջ գնացիր, որ երջանիկ լինես: Չգիտեմ, կկարողանաս հասկանալ, թե չէ, բայց ծնող և ծննդաբերող բառերն այնքան տարբեր են… Ծննդաբերելն այնքա~ն հեշտ է… Եթե չալարեի, մինչ օրս երկու մանկապարտեզի համար գլխաքանակ կապահովեի, բայց ծնող լինելու համար ուրիշ արժեքներ են պետք, ուրիշ կամք ու ուժ, իսկ մի քանի րոպեում բազմանալը հեշտ է, մանավանդ քո համար, թեկուզ առանց հաճույքի: Քո` ուրիշներից ստացած նվերների և «բարի» խորհուրդների նման: Երբեք չէի հավատա, որ քո մասին մի օր այսպես կմտածեմ կամ, որ ավելի սարսափելի է, կկարողանամ գրել: Առանձնապես ոչինչ չկա քո մեջ ուրիշ, յուրահատուկ չես դու: Գիտե՞ս, մի անգամ համբուրեցի կարապի վիզն ու նա փշաքաղվեց իսկ և իսկ քեզ նման… Իսկ ինձ թվում էր, թե… Ինձ թվում էր, թե, գոնե չես խաբի… Գոնե ինձ: Գոնե հետո խաբեիր, վերջում, ՆՐԱՆ… Ասեիր, թե քեզ պահել ես իր համար և որ կյանքում երազել ես լինել մեկինը… Մեկինը… Ո՞ր մեկինը: Ափսոսում եմ հիմա, իմ ոզնին էիր չէ՞ դու, իմ կյանքից եմ տվել, իմ սրտից եմ տվել, իմ հոգուց եմ կտրել, պոկել, դրել քո մեջ, որ ժամանակին դեռ գեղեցիկ(հա, ծերացել ես, հիմա ՆԱԽԿԻՆ բալերինա ես) մարմինդ այդքան դատարկ չլինի: Կչարախնդան հիմա մի քանիսը բարձր, կհռհռան մի լավ, երկար քեֆ կանեն, բայց չլացես երբեք, ոզնի, երբ որ սա կարդաս, քո ընտրածն էր ախր, քո տեղն իմ կյանքում… Աղջիկ երեխա երբեք չեմ սիրել… Մի օր չհարցրեցիր, թե ինչու… Մի տեսակ վախ կա մեջս գիտե՞ս, որ ամեն ինչ տալիս ես նրան, ամեն ինչ անում ես ու նա գնում է քեզնից մի օր, դառնում ուրիշինը, օտարանում մի տեսակ… Քեզ տվեցի նույնիսկ այն , ինչ չունեի, որ հիմա գնաս ու երջանիկ լինես և մի մտածիր, որ հիշում եմ քեզ ու դրա համար եմ հիմա այսքան գրում… Չէ, գրում եմ , որ ինքս ինձ մաքրեմ, գրում եմ, որ հանեմ քեզ իմ կյանքից: Այդպես բենզինով են լվացվում, երբ յուղոտ, կեղտոտ գործից հետո ոչ մի օճառ այդ մուրը չի հանում: Քեզանից հետո մնացին հարցականներ, բայցեր, արհամարհանքով ինձ նայող հարազատների դեմքեր, կորած մանկության ընկերներ, պարտքեր և մի հարբելու շաբաթ: Այդքանը: Հա, մեկ էլ մերթընդմերթ, երբ կարապը չի կարողանում ինձ շոյել այնպես, ինչպես դու արդեն լավ սովորել էիր, մտքիս մի ծայրով հիշում եմ դեռ քեզ, բայց դա ընդամենը «ԴԵՌ» է, նա էլ կսովորի, նա գուցե ավելի լավն էլ լինի, բայց նա էլ կարապ է, նա էլ է կենդանի ու մի օր ինքն էլ իր կենդանական բնազդները ցույց կտա, ինչպես բոլորը, առավելևս, որ ես երբեք ուրիշի քշած ավտոն չեմ նստում: Նա էլ կարապ է, յուրահատուկ չէ, չկա մի բան, որով տարբերվի մյուս գազաններից, մանավանդ, քիչ առաջ հասկացա, որ այն բառերն ու խոստումները, որ հիմա ինձ է ասում, ժամանակին ուրիշներին է ասել, անգամ մեջբերումներ արել իմ մյուս գազանանոցներից: Փաստորեն, գազանանոցն այսօր մեծ պահանջարկ ունի և կարելի է կոտրել ամեն ինչ, քայլել ամեն ինչի վրայով, ընդամենն այնտեղ հայտնվելու համար: Բայց ես կփակեմ գազանանոցը, որովհետև այնտեղից արդեն գոմի հոտ է գալիս ու թող գզեն բոլորն իրար, թող պայքարեն կամ վերածնվեն, դա ինձ արդեն ամենաքիչն է հուզում:

Հ.Գ. Ժամանակին, երբ ես անիմաստ էի գտնում կարուսելներն ու տեղում կանգնած կամ տեղում պտտվող ինչ-որ բաները, չէի հասկացել, որ մեջքդ դեմ անելով ինչ որ մեկի մեջքին, մնում ես այդպես կանգնած, նույն տեղում, իներտ, անշարժ… Շնորհակալ եմ, որ բաց ես թողել թիկունքս ու թեև հիմա այն անպաշտպան է, բայց ես գնում եմ առաջ, հիմա ես գնում եմ հաղթելու, պաշտպանվելու կարիք այլևս չունեմ, ես անկախ եմ նորից, հետևաբար` անպարտելի…

Google