Գազանանոց

31-12-2011

150587_460501153993541_143008053_aԼուսաբացի ճերմակ մի ուշացող թռչուն էր, մի ոզնի, կատու… այդտեսակ գազանանոց:

Ոչինչ չեմ ուզել երբեք քեզանից, հավատարիմ էլ չես եղել երբեք… Ապացույցներ ու ապացուցելու հիմար փաստարկներ պետք չեն էլ եղել, բարձր եմ դրանցից… Եվ հետո, քո դավաճանությունը չէ, որ ցավ էր պատճառելու ու կոտրելու մեջքս մի օր: «Լսի, արի մեր մոտ, քոնը չի այդ կյանքը, այդ կենցաղը… մեռնում ես դու գավառական այդ փոշիներում, մեղք ես, մեզ պետք է քո հանճարը» : Ու ես որոշել էի… Դանդաղ: Կաթիլ առ կաթիլ ուղեղս էր ծակվում, համոզվում էի ես… Երևան-Մոսկվա, Երևան-դժոխք, միակողմանի, առանց ետդարձի: Ինձ մի կաթիլ է հիմա պետք, որ թքեմ բոլորիդ ճակատներին ու սեղմեմ այդ ոսկրոտ ձեռքը… հետո ստյուարդեսաները կժպտան, երևի այն շեկի հետ էլ մի քիչ լազվեմ զուգարանում բնավորությանս համաձայն, մինչ իջնեմ գեհեն: Հետոն գիտեմ, ցավով կընդունեմ ութանկյունները ուսերիս, մի հինգ հոգի ահասարսուռ դեմքեր, հայտնի , ինչպես Քրիստոսը, կառաջարկեն, կերաշխավորեն, ես այն խարտիշահեր, այն հին աղջկա նվիրած դանակով կճղեմ երակներս ու կխառնեմ, կպղտորեմ արյունս նրանց ցեղի արյամբ ու կդառնամ ևս մեկը: Ես քեզանից ոչինչ չեմ ուզել երբեք և քո դավաճանությունը երբեք ցավ չի եղել… Թեև նեղվել եմ, որ հիմա ինչ որ մեկի թուքն է հոսում այն հարստություններովդ, որոնք ես այնքան քնքուշ էի համբուրում… Առավոտյան էլի մի հիմար մեղանչական կխփես ճակատիդ, ոչ նրա համար, ում առջև իրոք մեղավոր ես, այլ իմ, որ ես տեսնեմ, որ իմանամ… Իսկ ես թքած ունեմ… Արի մի փոքր սկզբից պատմեմ, որ պարզ լինի քեզ, այ ախմախ… Ինչու ես միշտ ապրել ուրիշերի ասածներով, ինչի ես միշտ իմ մասին հորինել ու սուտ… Ես այնքան ռեալ եմ եղել քեզ համար ու այնքան մոտիկ, որ ձեռքդ հանգիստ դնում էիր այնտեղ , ուր… հարմար էր, ոչ թե, այնտեղ, ուր ինձնից բացի, դու էլ էիր ուզում… Իմ հիմար, սխալ ու մենակ կյանքում առաջին անգամ, ես` ամաչկոտս, հանդիպեցի փոխադարձ ժպտացող աղջնակի: Դա այն հինն էր` խարտյաշը: Նրա հետ սովորեցի առաջին անգամ համբուրվել, սիրել… զգալ… դա իմ առաջին կինն էր: Նրա կիրքն ինձ դարձրեց գազան, դարձրեց անհագ ու նետեց այսուայնկողմ:  Հետո, երբ կարոտս առա նրա խոշոր ազդրերից, երբ նրա փարթամ կրծքերը ձանձրացրին, էլ բան չունեի անելու, ներշնչվեցի ամուսնությամբ ու նվիրվեցի …  Ծիծաղելի էի նայվում փողոցում նրա հետ զբոսնելիս, չնայած նա հանճարեղ կին էր… նրա մեջ ամեն ինչ կար… նույնիսկ ես… չնայած հետո ուրիշներն էլ եղան…  թեև չէի ուզում, բայց արդեն համակերպվել էի ապագա կնոջս թեկնածուի մտքին… Հա, այդ ժամանակ էլ դու կայիր… Այդ ժամանակ էլ էիր շրթունքներս կծում… Երազում երկնքի, կակաչի և ախմախ ուրիշ բաների մասին: Դու ինձ մինչև այսօր չկարողացար տալ այն, ինչի համար ես անընդհատ քեզ հետ էի… Չնայած, կարծում եմ, որ ես էլ եմ մեղավոր.. բայց դա չեն ուզում, դա տալիս են ուղղակի, երբ սեր շատ  է լինում… Դու չտվեցիր, փոխարենը նա` իր մենակության օրերի մեջ սկսեց ուրիշներին տալ… սկսեց ինձ փնտրել իր մեջ անընդհատ փորձելով…. Բայց ես այնքան ունիկալ խոտան եմ, որ իմ պես երկրորդը միտումնավոր էլ չեն կարող ստեղծել : Այդ ժամանակ նա իմն էր, այդ ժամանակ դա հարված էր ինձ համար, մանավանդ, որ երկար ժամանակ անտեղյակ էի…. Նամակում ասել էր, որ դա վրեժ է… Ու դա միակ վրեժն է եղել իմ կյանքում, որ նպատակին է հասել…. Մյուսները գալիս էին դանակներով, գալիս էին շատով, մուտքի դռան հետևն էին թաքնվում, մի երկու անգամ հաջողացնում էին քերծել ու կորում էին բոլորի կյանքից… Ակնոցներով մի մարդ մի օր ներկա կյանքս փրկեց կաշառքով: Չէ, սա իմ մասին չէ, սա գազանանոցի մասին է, մոռացել էի: Անպատասխան վրեժ չեմ թողնում, իմ մոտ ենթագիտակցորեն վենդետտա է ապրում… Դրա համար երկար ժամանակ շատերն առավոտյան կամ մի ժամ հետո իմ կամ իրենց տան բարձն էին թրջում կոկորդիլոսի արցունքներով, իսկ ես ծխելով շալվարս էի հագնում: Ես թքած եմ ունեցել միշտ գիտես, այդտեսակ պոռնիկների վրա, իսկ քո նման սուտ սրբերից զզվել… Նրանց գոնե հարգել եմ… Նրանց սիրել եմ մի պահ… Դու միշտ ոչ տաք ես եղել ու ոչ էլ սառը, իներտությունն անողնաշարության նման է… Դրա համար երբեք էլ երջանիկ չես եղել կողքիս,իսկ երբ չեմ եղել էշ էշ կարոտել ես, չնայած կարող էիր վայելել այն ժամերը, երբ ես անմնացորդ կանգնած էի առջևդ ու ամբողջովին քո տրամադրության տակ:  Քո նմանը ես դեռ չեմ ունեցել, քեզ նույնպես: Քո հորինած կատուները, ձիերն ու կարուսելներն անլուրջ են, քո պես… Որ մի տեղում են պտտվում, ոչ գնում են ետ, ոչ առաջ… Անսկզբունք է դա, անապագա… : Մի օր շատ պատահական իմ կյանքում հայտնվեց Ոզնին, նա սկզբում ոզնի չէր, (իսկ թե ինչու է ոզնի հետո կիմանաս… ), նա եկավ այնքան անզգույշ ու միամիտ, որ ես սկսեցի ծիծաղել նրա հիմար հավատների վրա… Բայց նա եկավ ուժեղ, նա պինդ կանգնեց երկու ոտքով կողքիս, հենվեց մեջքիս, երբ ընկնում էի.. հա, ու սկսեց կրծքիս վրայի արյունը մաքրել… բայց դա իմ արյունը չէր… Նա մտավ իմ կյանք, դուռն էլ չթակեց, թքեց բոլոր պոռնիկների երեսին, ու այլևս չկարողացա ես նրան վանել իմ կյանքից: Նա թեքեց իմ հայացքը բոլորից, աչքերը բերեց աչքերիս դիմաց, համբուրեց ամուր ու բաց չթողեց… Նա երբեք չասաց, թե գիտես, գնա, ման արի, ես դուռը կիսաբաց եմ թողնում, նա չասաց, գնա ուրիշին գտիր, մի դարձրու ինձ հավատդ, մի մերժիր հավատացողիդ…  Նա ասաց ես եմ ու կամ ու կլինեմ…. ու միշտ… Ես, որ պատ էի ման գալիս մեջքս թաքցնելու համար, մեջքս տվեցի նրա մեջքին ու ես էլ դարձա մեջք, բա… Այդպես են սիրում… Նա քո ասածների փոխարեն ասաց կարևորը,  չէ, դա այդ երեք տափակ ու անպետք բառերը չեն, որ հավատում ես դրանց, դրանցով պոռնիկներին էի հանգստացնում, ասաց, ես կամ, վերցրու ինձ ու թող լինեմ միակդ, ու թող լինեմ վանդակդ, վերցրու ինձ, իսկ ես քեզ կտամ ամեն ամեն ինչ, ինչ որ փնտրել ես մինչ այս, այս հիմար ու անբովանդակ աշխարհում… Ինձ քեզ եմ տալիս, ես քո վանդակն եմ, որի դուռը բաց է, կարող ես գնալ, բայց հետադարձի ճամփա երբեք չի լինի… Ես քո բախտն ու երջանկությունն եմ, մի փնտրիր էլ ոչինչ, ես այն ամենն եմ, ինչ դու փնտրել ես… Ու ես մնացի… Մի օր, երբ քեզ դավաճան էիր կարծում ու մեղանչում էիր ախմախությանդ ու չարածիդ համար, ես սկսեցի լացել մենակության մեջ, որովհետև ես ինքս էի հարվածել ինձ պարզած մեջքին, առաջին անգամ ես ծախել էի նրան մութ, համակարգչոտ ու շնոտ գիշերվա մեջ և տեղը ոչինչ, ոչինչ չէի էլ ստացել…

Հ.Գ. Ես համբուրում էի նրա` բալերինայի նուրբ ուսերն ու վիզը, ես շոյում էի նրան, և նրա մաշկը փշաքաղվում էր, ինչպես մրսելուց… Ու նրան դրա համար ես կնքեցի ՈԶՆԻ… Նա Ոզնին է, իսկ դու, կատուն, մյուսը , մյուսը, կարուսելը` ԳԱԶԱՆԱՆՈՑԸ…

Google