Գնա

31-12-2011

32329_460521693991487_1154163486_aԵս քեզանով եմ սկսվել ու քեզանով կվերջանամ, մի մեղադրիր երբեք ոչ ինձ և ոչ էլ քեզ, որ ամեն ինչ մնաց այսպես կիսատ ու լուռ, որ մնացի անքեզ, որ մնացիր մենակ: Ես չէի գնա երբեք, գիտե՞ս, դա թվում էր, ես կարծում էի , որ դու իմն ես ու կլինես, ես կարող էի քեզ հետ անցնել ամեն ինչով ու միշտ վստահ լինել , լինել միշտ ապահով: Ես չեմ լինի շուտով, բայց խնդրում եմ ես քեզ, որ միշտ լինես նույնը, այդպես դու լուսավոր, որ միշտ լինես բարձրում ու միշտ ժպտաս այդպես: Իմ հեռացումը մի օր ցավ կդառնա դեմքիդ, սրտիցդ մի մեծ, մի ծանր բեռ կընկնի ու կցավա ուժեղ ու կզղջաս մի պահ, բայց հզոր ես դու… Կանցնես առաջ էլի… Ես չէի ուզի երբեք, որ մեզ մոտ սենց լիներ, որ դու մնայիր մենակ կամ ես էլ չլինեի, բայց երևի սուտ էին երդումները մեր սուրբ կամ անարժեք լրիվ խոստումները մեր շատ… Բեր դու եղիր թեթև, ինչպես միշտ ես եղել ու մոռացիր ինձ հետ ապրած ամեն վայրկյան, անցիր առաջ հպարտ ու մի զղջա երբեք, որ չեմ եղել, չկամ կամ էլ չեմ էլ լինի… Գնա ու թող մնամ մենակ, թող անեմ այն, ինչ չէի անի երբեք, ու չտխրես մի օր, երբ հասկանաս թե ես, ով եմ եղել կյանքում, քո ապրածի համար: Երբ իմանաս, թե ես ինչ եմ տվել քեզ միշտ, ինչ եմ ուզել , որ մենք ունենանք միասին, թե ինչքան եմ տխրել կամ ժպտացել ուրախ, քո համար, քեզ հետ, քո աչքերի համար… Մեզ չվիճակվեց լինել կյանքում ամբողջ, մեզ մասնատեց մեկը կամ մի քանիսը շատ հեշտ, մենք ինչ արինք մեզ հետ, ո՞վ մեզ այսքան ատեց, ով մեզանից փախավ կամ ով ու երբ ստեց… Գնա’ տիկնիկ, գնա դարձիր հպարտ, գնա դարձիր կյանքում հրեշտակը իմ չքնաղ, դարձիր երազ ու լույս, սեր սփռիր կյանքում, եղիր իդեալ, դարձիր էլի դու այն, ինչ ինձ կյանքում, ցավոք, չվիճակվեց դառնալ… Ու չտխրես հիշի, ու չարտասվես երբեք, չտաս երբեք դու այն, ինչ որ ինձ ես տվել… Սկսիր նորից, մաքուր էջից ու լուրջ, ես կնայեմ թաքուն վերևներից ուրախ, որ դու լավն ես, ուժեղ ու երջանիկ դարձար..

Google