Գնացինք

15-09-2014

811c8c50476b46510afe49acce835846Մի երգ կա քո մասին, որ կուզեի ես երգել,

Որ կուզեի ես գրել քո մասին,

Թե ինչքան եմ լինելդ ես հերքել

Բայց և միշտ մեզ տեսել միասին:

 

Անհնար է թատրոն հիմնել անդեր

Բայց և գրել պիես կամ սցենար.

Մի թող ինձ կիսատ ու անտեր

Թե գնում ես, ի’նձ էլ հետդ տար:

 

Ժամանակն է միայն մեր մուսան

Իր անդեմ, բայց հուժկու կերպարով,

Թե բառերս քեզ էլի չհասան,

Ես գալիս եմ, դե գնանք բարով:

Google