?>

Գուցե սպասել ես ինձ… հը՞

31-12-2011

311295_460490437327946_683031742_aԴու այն շիկահերներից չես, որոնք իմ տեսակի մոտ էժան հաճույքներ են արթնացնում, չնայած քեզանով շատերն էին հրապուրված։ Ինքնին քո մեջ լույս կա, ու բոլորը որպես սիրո առարկա են քեզ ընկալում, սակայն նույնիսկ այսօր մատիդ ամուսնական մատանի չտեսա ու… ուրախացա։ Երկուսիս համար։ Քո հաղթանակները միայն ինձ ստիպեցին բլոտ խաղալ սովորել, ու ես հիմա ավելի լավ եմ խաղում, քան դու, չնայած երբեք քեզ չեմ հաղթելու։ Ես միշտ լավ աշակերտ եմ եղել կամ պարզապես շնորհալի շրջանավարտ, սակայն այսօր պետք է համակերպվես, ընդունես, որ բավականին աճել եմ ու հանգիստ կարող եմ կողքիդ լինել։ Ես ինձ միայն քո կողքին եմ պատկերացնում։ Դպրոցում մի օր ինձ ծեծել էին, ես լացում էի, ու դու գրկած հանգստացնում էիր ինձ…

Սա էլ էր իմ երազանքը. դու շատ լավ գիտեիր, որ ես կռվարար աքլոր եմ, ու ինձանից պաշտպանում էիր բոլորին… Դպրոցական ընկերներս գիտեին, որ քո դասը պետք է անցնի հանգիստ ու խաղաղ, այդ պատճառով տղաներից միայն ես էի ներկա լինում ու Ռաֆոն, ում մաթեմատիկան իրոք պետք էր…

Այսօր փող չունեի, բայց մյուս անգամ ես անպայման ծաղիկներ կբերեմ քեզ…

22.02.2007