Հաջորդը

22-08-2014

uhodiԱհա և վերջ…

Երերացող քայլերդ քեզ տարան այնտեղ, որտեղից երբեք չես վերադառնա…

Հիմա ամեն ինչ լավ է: Դու այդպես էլ չհասկացար, թե ինչ գույն ունեն իմ … Կարևոր չէ: Դու ոչինչ էլ չիմացար…

Դու չիմացար, որ դու մի ժամանակ կարող է և լինեիր, որովհետև այնքան մոտ էիր, բայց դու ունես անուն, տեսակ, որը երբեք չի դառնում… Սկզբում ես չգիտեի: Սկզբում թվում էր` լավ է:

Քեզանով չէ, որ ես պետք է ապրեմ, ախր, դու ի՞նչ գիտես, թե ապրելն ինչ է… Քեզ բավարար է, անգամ, ստեղծածդ մանրադիտակային աշխարհն ու պատրանքները: Ձեռք մեկնելու կարիք չկա, քո քիթն արդեն քսվում է լուսնին և ծայրն անգամ փոշոտվել է… Ես զարմանում եմ` մի՞թե մինչև հիմա դու ոչինչ չես հասկանում: Վերանայիր կյանքդ: Վերագնահատիր քեզ:

Շուտով ընկերոջս հարսանիքն է: Քո նման մեկը նրանից նեղացավ, երբ իմացավ: Նա էլ էր կարծում: Չնայած` հետո հաշտվեց: Ինձ պետք չի, որ դու հաշտվես կամ համակերպվես, ուղղակի, վերագտիր ինքդ քեզ: Հասկացիր կյանքդ: Բոլոը չէ, որ կյանքում պետք է նախագահ լինեն: Առողջ հասարակությունը շերտավորվածն է: Պետք է լինեն բանվորներ, հավաքարարներ, մենեջերներ, ինժեներներ և այլն: Բոլոր աշխատանքներն էլ գովելի են: Ամեն մարդ ունի իր իքս չափը: Զզվելի է, երբ բանվորն արտադրության պետի հետ ոտք է մեկնում: Չարդարացված: Մարդկային փոխհարաբերություններում ևս այդպես է: Իմացիր քո տեղը, դերը, դասակարգումը: Բարդ չի:

Ինձ մեկ է, թե իմ մասին ինչ կարծիք ունեն: Ես ինքս եմ գիտակցում իմ ով լինելը: Ոմանց համար երջանիկ եմ, ոմանց համար` դժբախտ, բայց քարը իմն է և միմիայն ես դրա քաշը գիտեմ: Ինձ քո ներումը, սերը կամ ատելությունը մեկ է: Գնահատում եմ կարծիք հայտնելու կարողությունդ` ոմանք անգամ դա չեն կարողանում, բայց … ի սեր Աստծո: Անգամ, եթե հրեշտակի թևեր դաջես մեջքիդ, մարմինդ հողեղեն է, ոտքերդ` ցեխոտ:

Ես երբեք չեմ ստում: Թեկուզ մի պարզ պատճառով, որ վախենալու ոչինչ չունեմ: Գուցե, իմ մածունը սև է, գուցե, ակնոցներս են շատ մուգ, բայց սև — սպիտակն ինձ համար վարդագույնից գերադասելի է մի քանի հազար անգամ:

Իմ շուրթերը, ձեռքերը մաշվել են սիրո ձևեր նկարելուց, բայց սիրտս այդպես էլ մաքուր թղթի պես է մնացել ու թե եղել են էսքիզներ, ապա միայն մատիտով: Իսկ դրանց հասցեատերերը ռետիններով են միշտ հյուր եկել:

Ախր, դու այնքան փոքր ես: Շատ: Կատվի ձագի նման դեռ փակ աչքերով: Չարությունդ քեզ է տանում կործանման, դրանից աշխարհի երեսին ոչ մի փոշի չի շարժվում: Ջանքերդ ուղղի մի լավ, բարի գործի: Պատճառ չունես այդքան վառված լինելու: Իսկ ցուցադրական ժեստերդ… ի սեր Աստծո:

Տարբեր մասնագիտություններ կան, կան մարդկանց տարբեր տեսակներ… Դու ինքդ բարեկամներ ունես, ես ինքս բարեկամներ ունեմ, ովքեր բարեկամ կոչվում են միայն: Արյունակցական կապով և վերջ: Քո տեսակը կյանքի ընկերոջ տեսակ չի իմ տիեզերքում, քո տեսակը հերթականն է, հաջորդը, բայց մի սրտնեղիր, ձգտիր գոնե դրա մեջ լավագույնը լինել, ոչ թե անվերջ բունդ փոխիր կկվի նման:

Ինչպես մի օր, մի անգամ պատմում էի իմ միակին, բացատրում էի, քեզ էլ ասեմ այսօր ի բացառություն: Լուսավոր կետերը շատ են, բայց կետ են: Կետ ընդամենը: Գնահատիր միշտ այն, ինչ այդ պահին ունես… Իսկ հիմա՞: Հիմա ազատ ես, տիկի՜ն, հաջորդը…

Google