Հատված

31-12-2011

184954_460483343995322_24249521_aԵրբ անհնարինը լինում է ետդարձի ճամփան, ու դավաճանելը դառնում առօրյա, կորցնելու վախը սկսում է ցնդել` ապագայի համար անդունդներ հորինելով: Հարազատները չեն մեռնում երբեք, նրանց մենք ենք սպանում, մեր մշտաներկա անկարևորությամբ, ու թաղում` մեր հավերժ ստորության տեսքով: Մի օր ես արև կորցրեցի իմ անհետաքրքիր ցերեկներում… Ու առանց սեփական շողքի, հիմարի նման գիշեր տենչացի… Հեշտ է մոռանալը գիշերների մեջ, երբ քեզ արտացոլանք հարկավոր չէ, երբ մեղք գործելը լինում է ծածուկ, երբ տոպրակների մեջ խեղդում ես խիղճդ… Կյանքում չես սպասում, որ քո Աստվածը, որ ամենաթանկը, Հավերժը քո սուրբ, մի օր կմեռնի… Ետդարձի ճամփա մի օր էլ չեղավ… “Մեռել եմ ես, արդեն էլ չկամ…” Գուցե, գարունում, երբ ապագայի բողբոջներ է ողջը, չզգաս այդ ցավը, չմարդկայնանաս, բայց աշնան մեջ, երբ միակ է հույսդ, ու քեզ ձմեռվա ապաստան է պետք, կորուստը վեհ է… Քո ապրած կյանքից, էությունից քո որբ… Ստորանում ես ճղճիմների առաջ… Անզոր է թախիծդ, որբությունդ անբեկան, ու գոռում է հոգիդ կոտրված կարոտիդ ու հիմար սպասումիդ համար… “Վերադարձիր, սեր, վերադարձիր… Դու ես իմ վաղը , իմ ամոքումը, փափագս անտեր…. Հասցեներս խաբել են ինձ, իմ անդավաճան, գիշերներս դատարկ ու աներազ են կոտրել պատուհաններդ, կոշիկներս, ավաղ, ուրիշ հետքեր են գտել ճամփեքիս… ” Հետդարձ չունեցող ու բռնաբարված, ես քայլելու եմ հավետ լուսամուտներիդ տակ ու քեզ համար դամբարաններ հորինելով ապրելու` հարությանդ ցմահ հավատալով…”

Google