Հետ նայելով

31-12-2011

305663_460487560661567_1074025689_aԵս սիրում եմ քո միշտ թաց մռութն ու այն, որ երբեք ինձ չես կծել։ Կերել ես միշտ այն, ինչ որ եղել է… Սոված մնալով` երբեք չես հաչել։ Բավարարվել ես կես ժամ վազելով, տարբերություն ու բծախնդրություն չես ցուցաբերել էգերիդ հարցում… Երբեք դու հարբած ինձ մոտ չես եկել ու չես էլ խեղդել քո թանձր ծխով…Այգեպանի մոտ ինձ չես ուրացել, ոչ էլ ծեծել ես, երբ ես չեմ նստել…

Եվ դա այն դեպքում, երբ այս աշխարհը քեզ համար ավելի քան սև ու սպիտակ է…

22.08.2005

Google