Հին

31-12-2011

68319_460481697328820_1105066518_aՊատշգամբից քո որբացած ձայնն էր լսվում ու հայրդ լուռ ծխում էր աստղեր հաշվելով: Ապակու հետևից մատնվում էին նրա` օգնություն խնդրող աչքերը, իսկ պատուհանը, չգիտես ինչու, փակ էր: Այդ օրվանից վախենում էի մուտքով մենակ բարձրանալուց: Այնտեղ աղերսներ էին մնացել, լուռ, խեղդված լաց ու անօգնական ճիչ: Երբ արդեն նամակներ էի պատրաստել քեզ համար, վախս անցել էր մի քիչ: Ու ձեր ներկաթափ դռան փոստում ամեն օր իմ նամակներն էր թողնում Կարենը:

Այսքանը մնաց ձեզանից հետո, և իմ մանկության` գունավոր թղթերից սարքած նամակները, որոնք մի օր պատահաբար տեսա աղբարկղում. նոր հարևանը փոխում էր հին դուռը…

Google