Իմ հրաշք հրաշալիքը

31-12-2011

408125_460508100659513_2074286157_aԵս վախենում եմ, որ կյանքում չեմ կարողանա վերադարձնել կամ հատուցել այն ամենը, ինչ տվել է ինձ ՆԱ։ Ես փոշիանում եմ այն մտքից, որ երբեք ուժերս չի ների համբույրներով ողողելու այն` ՆՐԱ ձեռքերը։ Աշխարհի յոթ հրաշալիքների կողքին, հասկացա, որ պակասում է ևս մեկը։ Դա այն օրն էր, երբ զգացի, թե ողջ սերս ում է պատկանում առաջնահերթ։ Ես իմացա, թե ով է անդավաճան եղել կողքիս իմ ողջ կյանքի ընթացքում, և ուզեցի ձեռքերիս վրա տանել… ՆՐԱ փոքրիկ մարմինը։

Ու երբ պատրաստ էի հողը համբուրել ՆՐԱ ոտքերի տակի, մտածեցի, թե քչերը գիտեն, որ ինչ-որ տեղ ապրում է իմ բարի ու իմաստուն տատը…

28.08.2005

Google