Ճեղքեր

31-12-2011

35539_460495710660752_1723359942_aԴեռ չես հասկացել, որ քո աչքերն են հիասքանչ, ոչ թե իմ սարքած տողերը… Թեև դու ինչ-որ օրեր ապրել ես դրանցով ու ինձ ակամա ներել։ Ես պառկում եմ այսօր առանց քեզ ու մթում քո շունչը զգում և ձեռքերդ, որոնք մի օր արթնացրին ինձ առավոտյան։ Ես ամեն օր չեմ ուզում զարթնել, որովհետև սպասում եմ նորից, թե երբ կսահեն ձեռքերդ սառը իմ փշոտ, դավաճան այտերով։ Պատուհանից փչում է էլի իմ հիվանդ ուսերին։ Ես քեզ չլսեցի ու չփակեցի ճեղքերը… Հիմա իմ կյանքում ճեղքերն ավելի շատ են ու փչում են ուժեղ… Դրանցից ես անընդհատ հիվանդանում եմ, բայց դու այլևս չես նայում քո նախատող հայացքով ու չես բերում ջերմաչափը, միակը` կապույտ սնդիկով։ Ես գիտեմ, որ ջերմաչափերն այլևս չեն օգնի… քույր իմ, համբուրիր ճակատս…

07.12.2007

Google