Կարմիր

13-08-2014

IMG_4283c2f00ed5Գիշեր էր, հետո` ցերեկ

Այդպես լինում է միշտ,

Ինձ կանչել էիր երեկ

Պարզեինք` ով է ճիշտ:

 

Տու՞նն էր, թե՞ կողքի այգին

Արդեն կարևոր էլ չէր,

Կարմիր կրծկալ քո հագին

Եվ փեշերդ վեր…

 

Ճիշտ էիր, ինչպես ամեն անգամ,

Երբ կարմիր էիր հագնում

Այսօր նորից քո տուն կգամ,

Տեսնենք` ով է հոգնում:

 

Գիշեր էր, հետո` ցերեկ,

Ո՞վ է դրան նայում,

Երբ կարմիր է տունդ

Ու դու` մորեմերկ…

 

Google