?>

Կենսագրական

31-12-2011

554054_460488847328105_1418685770_aԱնտառում` գետի ափին, հազարավոր սովորական ծառերի մեջ մի երազկոտ սոճի կար։ «Երբ մեծանամ, մի այսպիսի նավ եմ դառնալու` մեծ, ուժեղ, որ ընկերներս ինձնով հպարտանան»,-մտածում էր նա` նայելով անցնող շոգենավերին։ «Կամ մի մեծ կամուրջ կդառնամ այս գետի վրա, որ մարդկանց ճանապարհը շիտակ լինի, հաճելի ու կարճ»,-շարունակում էր երազել սոճին։

Բայց երբ մեծացավ, դարձավ մի տուփ լուցկի, որը հրդեհեց ողջ անտառը…

11.06.2004