Կիրքս

31-12-2011

552450_460480913995565_1069519366_aՀրճվանքով թաքուն ես շոյում եմ քեզ ու ձեռքս անզոր ընկնում է ոտքիդ, հիմար ժպիտով հասկանում եմ ես, որ այսօր էլի քեզ չեմ ունենա: Դու տխրում ես կարծես, բայց դա ինձ է թվում, քո անհոգ ծիծաղն է զրնգում օդում, ես լեզուս կախած սոված շան նման փորձում եմ նայել օձիքիցդ ներս: Չէ, դու չես տեսնում, դու ակամա ես այդպես բաց հագել, կրակդ էլ ներսից է , դեռ այն չես զգում, իսկ ես ծեր, ագահ, հարբած մտքերով, ուզում եմ անվերջ սահել դեպի ներս: Դու վեր կթռչես, կփաթաթվես ինձ, վզովս կընկնես ու կքաշես քեզ, ես առանց ամոթ, մի քիչ քրտնած, ձեռքս կտանեմ մեջքիցդ ներքև: Դա էլ չես զգա, չգիտես ոչինչ, ճնշող սենյակ է ինձ համար տունդ, ես սպասում եմ միշտ, որ մենակ լինես, իսկ դու, որ ցույց տաս ալբոմդ գունեղ: Ու նայում ես ինձ, ուղիղ աչքերիս, կրակ է վառվում քո մեջ, քո մարմնում, բայց դու չգիտես, դա էլ չես զգում, դա իմ տանջանքն է այրվում շորից ներս:  Վարագույրները էլի կփակես, որ հրաշքները ցույց տաս մոմերի, իսկ ես իմ վերջին իմ հիմար հույսով կնայեմ էլի քո շարժումներին: Դու գիտես հաղթել, թեև չես զգում, ես բորենու պես կլքեմ տունդ, առյուծի բաժին ես կմտածեմ ես, և կորած, հիմար , դատարկ քայլերով կքայլեմ կյանքում ծեր բորենու պես:

Google