?>

Կորած ծիածանը

31-12-2011

63098_460494510660872_883643731_aԵրբ էլ իմը չէիր, ունեիր ուրիշին (դու ունեիր, այլ ոչ թե նա քեզ) ու նույնիսկ օտար էր դարձրել ժամանակը մեզ, մի կողմ դնելով ամեն, ամեն ինչ, մատներս հեռախոսի վրա հավաքեցին քո համարը։ Երկար պահեցի լսափողն ու հասկացա, որ տեսնելով իմ հեռախոսահամարը` անտարբեր նայում ես հեռախոսին և մտածում, որ ես այդքան ուժեղ չգտնվեցի ու զանգեցի կրկին։ Սպասում էիր անհամբեր, թե երբ կանջատեմ, ու դու կհաղթես քո համառությամբ։

Այո, պարտվեցի, բայց դու կորցրեցիր այն, ինչ պիտի ասեի… Շատ լավ էի հիշում, որ ամենից շատ… դու ծիածան ես սիրում։ Զանգում էի ասեի, որ լուսամուտիցդ նայես երկինք. ծիածան էր կապել…

08.08.2005