Կորուստ

31-12-2011

68046_460492593994397_1635998453_aՄի կին ձեռքիս ափի մեջ փնտրում էր իմ ով լինելը ու որոշում, թե այսուհետ ուր կհոսի կյանքիս գիծը, և զարմանում, թե ինչու է այն ընդհատվում մի քանի տեղ ուրիշ գծով։ Նրան թողած իմ ձեռքի հետ ու ձեռքիս մեջ, մենակության ծառի խորհուրդ ունեցող աղջկա հետ ես շարունակում էի մտածել, թե վերադարձի ճամփան ինչպես այրվեց, ու ես մնացի մոխրացած` սալահատակի սառնության հետ անարմատ։ Մի օր ձեռքերով պահեցի նրա գլուխը փշրվող ապակու բեկորներից, ու կյանքիս գիծն ընդհատվեց մի քանի տեղից։ Երբ այդ կինը անորոշ հայացքով ինչ-որ կատարվելիքի մասին էր խոսում, ես նույնպես հասկացա մենակության խորհուրդը ու կայծակնահար այն աղջկա հետ կիսեցի նրա հոգու վաղահաս ու զույգացնող հրճվանքը։

Կինը շարունակում էր մոգոնել, իսկ ես համոզվեցի, որ ներկաս վերադարձ է վերնագրիս։ Մի տեղ վերջացավ հերթական հոր խորհուրդը…

17.11.2006

Google