Մանրանկար

31-12-2011

557823_460491523994504_1656328740_aԴու նկարված ծաղիկ էիր և ժպտում էիր ինձ միայն կտավից։ Ո՞վ էր հորինել քո գույները։ Ինչու՞ էիր դու այդքան լավը։ Թեև նկարված էիր, բայց ես զգում էի քո բույրը, տեսնում էի, թե ինչպես է քամին խաղում քեզ հետ, գրկում ու ճկում քո իրանը։ Ես նախանձում էի քամուն, ես չէի սիրում նաև արևին. դու այնպես ջերմ էիր ժպտում նրան, որ ես հալվում էի այդ ջերմությունից։ Բայց դու մրսում էիր։ Այո, ցույց չէիր տալիս, բայց ես զգում էի, թե ինչպես են դողում քո արմատները։ Չգիտե՞ս…

Իսկ ես գիտեմ, թե ինչու էիր դու դողում։ Որովհետև ոչ ոք քեզ չէր ջերմացնում… Արևը՞։ Նա միայն մակերեսորեն էր տաքացնում։ Դու մրսում էիր արմատներից։

Իսկ ես ցող էի։ Անցողիկ, թեթև։ Ես լավ էի զգում ինձ քեզ հետ։ Դու ինձ ջերմացնում էիր։ Ու այդ ջերմությունից անէանում էի։ Ոչինչ, փոխարենը ես չէի մրսում։

21.11.2003

Google