Մանուլ

31-12-2011

527410_460479350662388_1587618984_aՄի երանգի շրթներկ էլ ավելացավ օձիքիս և մայրս մի լավ բարկացավ լվացքի բուրգին նայելով: Նրա մասին մի օր որոշեցի մի քանի տող գրել` չստացվեց…

…Եվ բառերը նորից կորցրեցին իրենց իմաստը ու եղունգներդ կրկին խրվեցին մեջքիս մեջ, քեզանից էլի փափուկ խաղալիքի հոտ եկավ, ես զգացի, թե ինչպես է փշաքաղվում մաշկդ: Մթության մեջ կտում է կրակայրիչս ու քո` գիշատչի աչքերը նայում են իմ անքուն ժպիտին, ես կորում եմ էլի քո թունդ ծխի մեջ և իմ համար աշխարհ գոյություն չունի: Դու ետևից ավելի սիրուն ես նայվում ու նախանձում են բոլորը էլի, բոլորի համար ես` ծիծաղելի, քո համար` հիմար, ռոմանտիկ պոետ: “Կուռքեր մի շինիր”,- գրված է Գրքում, ես գիտակցաբար մեղքեր եմ գործում, որ հետո բոբիկ ապաշխարեմ գիշերներս տոթ: Լուսաբացի մեջ անօդություն է, ես անտերի պես սառում եմ դրսում, պատշգամբում գորգ են թափ տալիս. փոշոտվել են արժեքներս էլի: Կրկին պատկերներ, դատարկ ինչպես միշտ, գլուխս դանդաղ մոխրամանիս մեջ, կոտրված բաժակ, արդեն պետքս չէ, քնել եմ ուզում. ես դեռ ապրում եմ…

Google