Մաքսազերծում

31-12-2011

316661_460480110662312_553760830_aՕդակայանում հանգիստ կշնչեմ օդդ վերջին անգամ, Կարտաշնչեմ կարոտ, քիթս խուտուտ կգա, կփռշտամ անձայն… Ու կստուգեմ ճամպրուկս վերջին անգամ, թե քեզանից այնտեղ բան չե՞մ մոռացել անզգույշ: Ու կգտնեմ լացդ, հավատդ լուսավորի, կգտնեմ ձայնդ երեկվա պես բեկված ու բան չեմ զգա: Մաքսավորը լուռ կնայի դեմքիս… Զարմացած կարծես կամ էլ ծաղրանքով, ես մեծ ճամպրուկս կթողնեմ նրան, ես ճամպրուկով կնվիրեմ քեզ, առանց ժապավեն, ներքնազգեստիս հետ… Մաքսավորի ծաղրը կդառնա ժպիտ` օրվա ավարտին անհամբեր սպասող, որ իր սենյակում շուտափույթ հագնի տաբատներս հին` քեզ այդքան ծանոթ ու հիասթափվի, երբ ներքնազգեստս վրան մեծ լինի…. Նույն ինքնաթիռն է անեզրության մեջ, նույն չհասկացված, կապույտ երկինքը ու ներքևում դու… քո չհասկացված, ախմախ հավատով: միշտ զարմանում եմ, միթե դու իրոք, միշտ ցածր ես եղել… միշտ գետնի վրա… Ախր չես հասել և ոչ մի վայրկյան, թեև մերթընդմերթ ես զգացել եմ շունչդ ականջիս… Եվ ահա վայրէջք, սառը, մաքուր օդ… թոքերս էլ ահա քեզնից մաքրվան… Նոր հորիզոն է առանց լեռների ու ճահիճներ են, սպիտակ գիշերներ… Գրպաններումս նույնիսկ դու չկաս, մաքրագործվեցի վերջապես այսօր, իսկ թռիչքուղուց նոր աչքեր են ժպտում, քոնը, քոնը, քոնը…

Google