Նամակ 12.04.2011թ.

26-09-2014

904213081Ամենաշատն ինչը չէի սպասի, դա քո` իմ գրական աշխարհ մտնելն ու ամենուր ինձ փնտրելն էր… Այ այդտեղ դու սայթաքեցիր առաջին անգամ, իսկ ես առաջին անգամ զարմացա կամ սխալվեցի իմ հաշվարկներում քեզ հետ կապված… Դու առաջին անգամ վարվեցիր այնպես, ինչպես ԲՈԼՈՐԸ  ու ես հիմա շոկի մեջ եմ… Ես չկամ այնտեղ, այն աշխարհում, որտեղ իմ գեղարվեստն է… որտեղ ես խզբզում եմ, ես սևագրում եմ ուղղակի ուրիշներին, ինձնից հեռու, օտար… Իմ կերպարներում ուրիշներն են, օտարները, որոնք ինձ հետ կապ չունեն….

Ես չեմ արդարանա երբեք, ես մեղավոր չեմ ու վերջ կամ դա ընդունում ես այդպես կամ էլ ասելիք չկա…

Ես չունեմ անցյալ ու երբեք չեմ ապրել ապագայով… կյանքն ինձ համար ներկա է ու ես չգիտեմ, թե վաղն ինչ կլինի… Իմ անցած ճանապարհը դա իմ անցյալը չի, դա իմ կյանքից քաղած դասերն են, որ ինձ հիմա ստիպում են ավելի ճիշտ ապրել ու ամեն մի փակվող օրս հղկում է կյանքս իր սխալներով, ինձ ճշմարտության ու կատարելության ճանապարհը ցույց տալով… Պուճուր, պուճուր… մի պահ ես հավատացել էի, որ դու իրոք այն մեծն ես, որ տարբերվում ես, որ դու ՄԵԾ ես, չնայած մեր ընդհանուր ծանոթները քեզ բնութագրում էին, որպես «լրիվ երեխա»…

Ես թքած ունեմ ուրիշների կարծիքների, ասածների ու տեսակետների վրա… որովհետև այն ինչ գիտեմ ես դա իմ ինդիվիդիումն է ու էլ չկա կյանքում երկրորդ… այն ինչ մտածում եմ ես միշտ ճիշտ է, որովհետև ես մտածում եմ ճիշտ… Էսօր հիշեցի էդ խոսքերը, որովհետև զարմացա… Իսկ թե ուզում ես իմանաս…. Եթե ուզում ես իմանաս…. Իմ տարբեր մասնիկները ոչմեկի հետ չեն, ես չունեմ տարբեր մասնիկներ ինձնից առանձին… Ես բազմաթիվ եմ, բազմատեսակ ու բազմաձև, բայց այդ ամենը մի ամբողջի մեջ է…Կորուստներս շատ են, ցավերս աննկարագրելի մեծ. Իսկ դու իմ մասին ոչինչ չգիտես, բայց դա չէ էականը… ես միշտ մենակ եմ, ես միշտ հավաք եմ ու ոչմեկին, այդ թվում քեզ իմ մասնիկները չեմ տվել… որովհետև միշտ վախեցել եմ կիսատ մնալուց….

Մի օր ասացիր ուզում ես դառնաս իմ մուսան… Իսկ ես մուսա չունեմ… իմ մուսան սխալներն ու դժբախտներն են, իմ կյանքում պատահած բոլոր պարտվածներն ու թշվառները… Ուժեղների մասին ես երբեք չեմ գրում… կարիքն էլ չկա…

Ես չգիտեմ քեզ էլ ինչ ասեմ…. Ու մտածում եմ արդեն կարիք կա՞ ասեմ…. Ես քեզ մի օր կպատմեմ մի հաճարեղ պատմություն… ու դու շատ բան կհասկանաս… ու էդ կլինի էն օրը, երբ դու արդեն Մոսկվայի ճանապարհին կլինես մի քանի ժամից…

Ու ես հիմա փոշմանել եմ, որ էսօր չհարբեցի…… ինձ պետք էր անջատվել… Հետ արի.. սխալ կողմ ես գնում….

Google