Նրանք ինքնասպան են լինում

31-12-2011

486171_460527570657566_1724951621_a“Մենք պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ումընտելացրել ենք”

“Փոքրիկ իշխանը” Անտուան դը Սենտ Էքզյուպերի

 

 

Ու նա թաքուն կժպտա ամեն անգամ քո մասին մտածելիս ու անսովոր մի դող կանցնի սառած մարմնով, ամեն անգամ կթաքցնի կարոտը լռության մեջ, իսկ ասած բառերն էլ կփչացնեն ամեն ինչ: Նա ամեն անգամ քեզ ավելի շատ կսիրի, ամեն անգամ ավելի շատ կզգա քո կարիքը, բայց անվերջանալի քաշքշուկներն ու առօրյա վազվզոցը չեն թողնի, որ մի լավ կարոտն առնի քեզնից: Նա կլինի քեզ հետ, երբ պառկի անկողնում ու օրվա ահավոր հոգնությունից կփակվեն աչքերն ու կհայտնվես դու նրա ամեն ամեն պայծառ ու գիժ երազներում: Նա չունի ոչինչ, ոչ ընկեր ոչ բարեկամ, նույնիսկ կատուն սևամազ մի օր գնաց ու չեկավ: Հիմա մի բան է ստիպում նրան ապրել. այն, որ գիտի դու կաս, այն, որ հիմա գիտե, թե ինչ է նշանակում իմաստ, նպատակ ու սեր, թե ինչ կա նամակներում անվերջ ու գրքերում գունեղ… Նա ամեն օր ավելի ու ավելի կցկտուր, կիսատ պռատ նամակներ կգրի քեզ, նա ամեն օր ավելի շատ չի կարողանա կիսվել, ու ամեն օր, ինչքան շատ դու ստիպես նրան լացել, նա այդքան ավելի շատ կմտածի մեռնել… Հիմա անընդունելի է նրա համար ամեն մի լավ բան, նրա գծած ու նկարած աշխարհում, որը ստեղծվեց անծայրածիր դատարկ մի մթության մեջ, չկա ոչինչ, բացի քեզնից ու այն բոլոր ապակե երազանքներից, որոնք էլի քեզ հետ կապված ու կապակցված նա կառուցել է իր օրերի մեջ…  Անընդունելի է հիմա քո լացը, մենակությունն ու վիրավորանքը, որն ակամա ու անփույթ նա պատճառում է քեզ իր անուշադիր ու արջային կերպարով…. Նա այդպես է կարծում… Հիմա նրան թվում է, թե վերջացել է ամեն ինչ, ամեն մի լավ բան, որովհետև, երբ տխուր ես լինում, նա կտրվում է աշխարհից ու անջատվում մտովի մի տեսակ… Նա մեղավոր է… Մի օր, երբ հերթական կամակորությանդ պատճառով, նա կհասկանա, որ մենակ է էլի, որ հավատներն ու սերը, այն, ինչ կառուցել էր երկար ժամանակ դարձան անցողիկ, դարձան անցյալ ու սուտ… Երբ հեռախոսդ անգամ անտարբեր լինի նրա անվերջ զանգերին ու նամակներն էլ մնան անպատասխան, երբ գիշերդ վերջապես դառնա ցերեկ առանց նրա, երբ ամեն ինչ վերջացած լինի… Երբ… Ու թքած ամեն տեսակ գոյության ու արժեքների վրա, ամեն տեսակ մարդկանց ու մտերիմ դեմքերի… Դու ես նրա համար ներկա, քո գոյությամբ է նա գոյատևում… Ու երբ…

Առավոտը ծանր կիջնի քաղաքի վրա, դու հանգիստ շուռումուռ կգաս անկողնուդ մեջ…. Երևի, չես էլ հիշի, որ երեկ նեղացրել ես նրան, երևի չես էլ պատկերացնի, որ նա…

Նրանք ինքնասպան են լինում, որովհետև նրանց սպանում են…

Google