Փաստորեն

08-07-2015

SONY DSCՓաստորեն, քո այսքան ժամանակվա լռությունն այնքան ցավոտ չէր, ինչքան այսօրվա ասելիքդ…

Ես գիտեմ ինչպես են լվացվում մեղքերից: Եվ գիտեմ, թե ինչու: Այդպես նա Մեծ օրվանից մի քանի օր առաջ մի բան տվեց: Այդպես նա ասաց, որ հեռանում է, իսկ ես չհասկացա: Չհասկացա ժամանակին, որ քո փրկությունն անինձությունը չէ, այնպես, ինչպես չհասկացա, որ անինձությունը կլիներ նրա փրկությունը:

Ես միշտ քո աչքերի մեջ տեսել եմ նրան: Ամենաշատը դու կայիր նրա մեջ: Նրանից մի մասնիկ էիր, մի կտոր և ինձ թվում էր իմ պոետական պարապության կամ սենտիմենտի մեջ, որ նա սկսել է ապրել քո մեջ… Ու դա նշան էր, որովհետև դու, թեև չգիտես, բայց մի օր քո պատճառով ենք մենք կռվել: Իր գոյության ամբողջ ընթացքում երբեք ու ոչ մեկի չէր խանդել: Դու միակն էիր: Դրա համար ինձ թվաց, որ դու եկար, որովհետև նա էլ էր դա շատ ուզում… Ու ինձ թվաց, որ ձեռագիրն անգամ նույնն է, որ ամեն ինչ կտանի նորից նրան, ինչին մենք բոլորս ճակատով հարվածեցինք… Ախր, դու էլ լավ գիտես, որ պատմությունը կրկնվել է: Ես էլի եկա իմ չար կերպարով, կանգնեցի սկզբում, որպես երրորդ մարդ ու դարձա միակ: Դա կործանում տանող ճանապարհի սկիզբն էր… Ես քո աչքերում մի գիշեր, երբ քաղաքի ծայրամասն ու կենտրոնը խառնվել էին լույսերի մեջ, տեսա նույն ճանապարհի սկիզբը: Ես վախեցա: Ու դա արդեն էական չէ…

Դու մեզնից մեկը չես, որովհետև ուրիշ էին այսօր քո աչքերը…

Թող միշտ այդպես ժպտերես ու ուրախ լինես, թող միշտ սիրտդ մի փոքր կարոտ մնա, թող սրտիդ միջինը մնա այդպես կիսատ, որովհետև դու տանուլ կտաս ամեն ինչ: երկու հաղթանակ չի լինում: Դու իմ հաղթանակն ես, իսկ ես քո պարտությունը: Բեր այս մի անգամ ես պարտված դուրս գամ, որ երբեք չկորցնեմ աչքերիդ փայլն ու երբ կարոտեմ, իմանամ, որ կարող եմ գրկել քեզ… Քեզ, ոչ թե նրան` քո մեջ…

Իմ վերքերն այլևս չեն ապաքինվի, թող քո ամենամեծ վերքը ընկնելուց ոտքիդ լինի…

Հ.Գ. Դու իմ անուշիկ ու փոքրիկ սերն ես, գիժ ու խելացի…

Google