?>

Պիտանի է մինչև

31-12-2011

599717_460488233994833_1420555074_aԻնքս ինձ հետ, ինքս իմ մեջ կռիվ տալով հասցրել էի մաշել բոլոր բառերն ու դրանք բարձրաձայնելն արդեն անհամ կլիներ։ Մտածես ավելի խորը` կտեսնես, որ բոլոր բառերն են մաշված, լեզուդ, ախր, հին է` գրողներդ` անփույթ։ Լույսի ակունք կար քո մեջ, և այն, ինչ սկսվում էր քեզանով, վերջանում էր իմ մեջ, դու միակն էիր, որին, ի վերջո, հավատացի ու դարձա հավատարիմ։

Շենքն ամուր է, բայց կան սելավներ, որոնք տանում են շենքի տակի հողը. դու թույլ չես տալիս հիմքեր խորացնել։ Ի վերուստ էին մեզանում հիմքերը, բայց խարխուլ. անձրևներն ավելի շատ են ու համառ։ Գալիս եմ քեզ մոտ աներեսի պես, սպասում եմ` մեկնես ձեռքդ դեպի ինձ, բայց… Դատարկի նման աննկատելի եմ ու փոխարինելի։ Ես աղոթում եմ, որ երբևէ ստիպված չլինես համոզվել, թե ով էր հավատարիմդ… Մեկը իր գիրքը կտպի, որ ուրախանաս, իսկ ես առաջվա պես սիրում եմ քեզ…

 

10.11.2006