Փորձեցի

05-02-2014

1301413798_hot-black-teaՔեզ ես փորձեցի կորցնել
Բաժակի վրա թեյիս նստվածքում,
Մոխրամանիս մեջ, բայց եկավ մայրս
Ու քեզ լվաց սոդայով,
Հետո պարզաջրեց

Քեզ փորձեցի խեղդել իմ մեծ բարձով
Բայց հոգնեցի…
Բարձիս վրա մնաց աչքերիդ մուրը
Անկողնուս` կոշիկներինդ

Քեզ թողեցի դռան հետևում
Ու լռեցի մի ժամ, որ գնաս
Բայց եկավ մայրս ու դուռը բացեց
Դու ներս եկար…
Իզուր…
Արդեն ուշ էր

Քեզ խոստացա գալ
Դու սպասեցիր դրսում
Մրսեցիր, բայց չգնացիր
Ես չեկա,
Դու եկար

Իզուր…
Արդեն ուշ էր
Տանը մենակ չէի

Դու չդիմացար ու ինձ գրկեցիր
Մեքենայիս մեջ
Մայրուղու վրա
Համբուրեցիր:

Ես արագ հրեցի քեզ
Ամուր բռնեցի ղեկը
Իզուր…
Ուշ էր…

05.01.2014թ.

Google