Պոռթկում

31-12-2011

557829_460479013995755_1287044699_a(ինքնակենսագրական ճշմարտություն կամ ստեղծագործական փակուղի)

 

 

Ի՞նչ եք ուզում ինձնից: Ի՞նչի տեղ եք դրել: Ժամանակին, գուցե, մի քիչ խենթ եմ եղել, ու ապրել եմ ստվար: Համեստ ժպիտ ունեմ, մի քիչ գրագետ եմ ու սարքել գիտեմ… Ես մսխել եմ ինչ կար, ես վերջացել եմ… Ձեր շրջանակները, որի մեջ վերցրիք իմ չեղած անձը, ստիպեցին ճգնել, որ խելացու կամ գրագետի կոչումը պահեմ… Զզվել եմ բոլոր կերպարներիցս. սրան բարևիր թեթև ժպիտով, ողջ գիշերն արթուն չորս տող հորինիր, որ առավոտյան քեզ ասեն քնկոտ, խուսափիր գործից, որ չմատնվես, մի խոսիր երբեք, որ հիասթափության պատճառ չդառնաս, խնդրիր, բացատրիր, որ հասկանան քեզ, արցունքոտ աչքով նամակներ գրիր` մեղանչականներ, բացատրություններ, որ ներեն էլի հիմար անմեղիդ… Զզվել եմ, հոգնել… Ապրել եմ ուզում… Ես` ես եմ, այսպես, հնամաշ տեսքով, թող` չսափրված, թող անվերջ ծխող, մի քիչ լկստված, շատ անդաստիարակ… Եկել էի, հիմա արդեն կգնամ… Բայց ափսոսում եմ ձեզ կորցնելը… Սիրում եմ, ախր, կապված եմ ես ձեզ, թեկուզ դատարկ եմ ձեր աչքերի դեմ, թեկուզ` թափանցիկ, գորշ կամ աննկատ… Գնամ… որ անքնության, մտածմունքներիս օրերից հետո, քնեմ մի գիշեր, թեկուզ այս մեկը…

Google