***

03-04-2014

seks_privedenieՊատուհանից այնկողմ դեգերում էր քամին
Դու հարբած էիր արդեն և ուրիշ,
Անիմաստ էր դարձել այդ ժամին
Քեզ դուրս հանել տանից կամ սիրել:

Սենյակում այնքան ծուխ կար և մութ
Առաստաղն էլ էր իջել մեզ վրա,
Դրսում ձմեռ էր, քո կողքին էլ տոթ.
Ես ուրվականն էի որոնում նրա

Թաքնվել էր նա սենյակում վաղուց
Երբ նոր էիր ազատվում քո ամոթներից,
Իսկ ես զգում էի դեռ ներս մտնելուց
Որ կփչանա ամեն ինչ նորից:

Google