Սև-սև

30-07-2014

14779493.67086523Այսօր դու քանդեցիր տունս

Ու ձեռքերովդ սառը

Գողացար քունս:

Սուրճի համ ունեն

Շուրթերդ դառը

Բայց դեռ չեմ գտել

Կիրքդ պատմող բառը:

Մտքեր են դրանք,

Պատկերներ խառը,

Ինչպես ունի արանք

Ննջարանիդ դուռը

Եվ ես տեսնում եմ

Քո մեջքի խալը:

Ես հավատում եմ,

Որ կլինես իմը

Մինչև մորդ գալը

Բայց վախենում եմ

Ուսիցդ գցել

Քո կարմիր շալը…

Ի՞նչ է քո համար

Եվս մեկին տալը,

Հո չե՞ս մաշվում դու

Կամ էլ քո… խալը…

Ինձ մոռացել եմ

Այսօր ձեր տանը

Եվ մի կողպիր այդպես

Քո գամփռ շանը:

Այսօր դու քանդեցիր

Իմ խարխուլ տունը

Բայց արդեն տեսա

Քո խալի գույնը:

Եվ պետք չի վաղը

Որ մնաս նույնը

Ու չի օգնի արդեն

Քո գամփռ շունը:

Վաղը կբացվի

Իմ նոր արևը

Քնից կհանի

Մորդ բարևը…

Google