Շարունակություն

31-12-2011

249324_460492303994426_859914396_aՔո փափուկ այտերին երբևէ իմ մատներից կարմրած հետքեր են մնացել, և հետո թաքուն մրոտվել են աչքերդ ստվերաներկիդ թրջվելուց։ Հիմա պատշգամբում գետնին նստած` նայում ես քո չնշմարվող աստղերին ու կարոտում։ Դադարիր համեմատել քեզ, որովհետև այստեղ մի քանի հիմարներ փորձում են չափվել քեզ հետ, փորձում են հանել քեզ խաղից… Ինձ մենակ ես թողել, իսկ սրանք գիտեն, թե արդեն չկաս։ «Ինձ համար ազատությունը դու ես,-ասացիր ինձ մի օր,-ես ինձ բանտարկում եմ, քո ազատությունը քեզ եմ վերադարձնում, ես հեռանում եմ, քեզ թողնում եմ, որ ճախրես երկինք, բա~րձր-բա~րձր, հասնես անսահմանության, ինչպես բազեն»։ Քո անհունության պատճառով մենք սայթաքեցինք, ու քո բազեն ուրիշ, օտար վանդակներ ընկավ։

Արի, ինչպես սրանից չորս տարի առաջ, այժմ նույնպես ես ունեմ քո և քո օգնության կարիքը։

Կորեք բոլորդ։ Բացեք բոլոր դռները, հեռացեք, մի կողմ քաշվեք, ես մենակ չեմ, ես գնում եմ, թռչում եմ դեպի իմ միակը, դեպի իմ անհունը…

09.11.2007

Google