Սիրո մեղեդի

31-12-2011

293809_460487273994929_1014804320_aԱնձրևը հողում չի կարող մնալ։ Հողը գորշ է, անշուք, ցածր։ Իսկ անձրևը երկնքի ծնունդ է։ Թափանցիկ, պարզ ու փոփոխական։ Նա միշտ երկինք է ձգտում, իսկ երկինքն այնքա~ն բարձր է։ Եվ չհասնելով երկնքին ու մերժվելով նրա կողմից` անձրևը միշտ վերադառնում է հողի մոտ։ Հողն ուրախանում է, ձգտում է պահել նրան, բայց ինչպե՞ս պահի։ Մանավանդ, որ ներքևից երկինքն ավելի լավն է թվում, ու միշտ հողը հուսախաբ է լինում։ Բայց այժմ նա հասկացել է, որ անձրևն իրեն պարզապես ցեխ է դարձնում ու գրեթե անտարբեր է նրա նկատմամբ։ Իսկ անձրևին միևնույն է, թե ինչ է մտածում հողը, նա միշտ երկնքին է ձգտում։ Իսկ հողն իր համար պարզապես ապաստան է` հերթական անգամ մերժվելուց հետո։

19.12.2003

Google