Սկիզբ

31-12-2011

319063_460488560661467_1506938902_aԱմառը վերջացավ, քեզ վարդեր չբերեցի։ Անձրևն արդեն ուշ է չորանում։ Քաղաքից վերջապես մարգագետնի հոտ եկավ։ Հիմա մաքուր է ամեն ինչ, և հանգիստ կարող ես կոշիկներդ ձեռքիդ բռնած քայլել բոբիկ։ Այն ժամանակ գիժ էինք, հիմա մեծացանք, և դու ասացիր. «Չեմ ուզում լինել երկրորդը քո կյանքում, չեմ ուզում սերս կիսվի»։ Ասացիր, որ ավելի լավ է լինես ինչ-որ հիմարի միակը, քան իմ երկրորդը։ Քեզ ինչպե՞ս ասեի, որ առաջին, երկրորդ կամ միակ չի լինում։ Բոլորն իրենց տեղն ունեն։ Լրացնում են իրար։ Թե չէ գիտես, որ կիսատ-պռատ բաներ չեմ սիրում ու, ընդհանրապես, շատ շուտ եմ հոգնում։ Մանավանդ քո նվնվոցից։ Խոստացար, որ օրս չես փչացնի, ու էլի անպատասխանատու գտնվեցիր։ Դու լավն ես, գուցե ինձ պետք ես, բայց ես իմ «իսպանուհուն» շատ եմ սիրում, դու` նույնպես։ Մենք նրա հետ մի ամբողջ կյանք ենք ապրել, դու էլ լավ գիտես։ Չգիտեմ որտեղից եկել ու քո կանոններն ես ուզում թելադրել, ինձ ճիշտ հասկացիր…

Ամառը անցավ, ու դու` նրա հետ…

26.10.2007

Google