Վարդեր

25-05-2014

0_498f1_6dca0d1c_XL-Երազներումդ էլի ես չկամ, դու ինձ փոխում ես բոլորի հետ միշտ, կարմիր են վարդերդ, շփոթվել ես նորից, քեզ ո՞նց հասկացնեմ, որ Հասմիկը չեմ…

-Երազներ արդեն վաղուց չեմ տեսնում, ձանձրացրել են ինձ Հասմիկները բոլոր, բոլորը Հասմիկ են, իսկ այս ձմռան մեջ ուրիշ վարդեր էլ, ախր, չեն լինում:

-Զբաղված ես դու միշտ… Քո աչքերում արդեն արևներ չկան ձեռքերիս համար… Դու ինձ չես տեսնում, քո հոգում ուրիշ կարոտներ են ծնվել, դու բնազդաբար շոյում ես այտս… Ես երբեք կողքիդ այդպես չեմ մրսել…

-Ի՞նչ անեմ, որ գարունը միայն ինձ համար է եկել, ու դու չես տեսնում այս կանաչը բոլոր… Իմ աչքերը փակ շոշափում են նորից, քեզանից եկող քնքշության հոտը…

-Դու հոգնել ես էլի… Տես քեզ չեմ պահում… Քայլիր հանգիստ ու հաստատ դեպի թունելի վերջի այն պայծառ լույսը: Ես կողքիդ նստած կբռնեմ ձեռքդ և առանց արցունք և ուժեղի պես դանդաղ կփակեմ աչքերդ հոգնած…

Google