Վարձով

31-12-2011

302736_460484030661920_538883915_aՏարբեր մայթերից, տարբեր քաղաքներից փորձեցինք նայել միմյանց աչքերին… Խաչմերուկից ես թեքվեցի մնալով անքեզ ու հեռացող ուրվագիծդ ինձ սառեցրեց… Բաժանման մասին շատերն են խոսում, լռելն է իմաստնացնում շարունակվելիք կյանքդ: Ես առանց ինձ… Կարմիր կոշիկներով աղջիկ կար անցյալիս մեջ, ով անկարևոր իր հիմարությամբ դարձավ փակուղի: Մի համբուրիր ինձ, ասացիր մի օր, այդ շրթունքներդ օտարներին են շոշափել մի օր, այդ շրթունքներդ անցյալում էին ջերմ, իսկ այսօր ծախու, այսօր վարձվող: Կթափառեմ գիշերներիս մեջ էլի, անաղմուկ լինել չեմ էլ խոստանա, բայց երազներում իմ, երբ քեզ փաթաթվեմ, մտածիր միայն մաքուրը, իմ սեր, մտածիր միայն աննյութեղենն ու չվաճառվողը: Ես քոնն եմ եղել, իմ սուրբ, քոնը միմիայն:

Սենտիմենտալ ու անիմաստ դեգերումներից հետո, մի հիմար էր կանգնել մայթին, սպիտակ, կեղտոտ բաճկոնով: Անձրև էր գալիս, գիշեր էր կարծեմ… Մի տղամարդ էր` ճերմակ պլակատ ձեռքին. «Տրվում է վարձով» :

Google