Վերադարձիր

11-02-2012

21175_460496410660682_1938337761_aԱյդ սենյակից դեռ երկար կգա սուր հոտն անուրջներիդ և գիշերներն անվերջ կթավալվես անկողնումդ, իսկ հրդեհն ամեն անգամ ավելի ու ավելի ուժեղ կկլանի ազդրերդ, մեջքդ և բոցի լեզվակները կգան, կանգ կառնեն վզիդ տակ, բայց ներսից կոկորդդ կսեղմեն ու կստիպեն խեղդվել… Աներևույթ օղակները կսեղմեն քեզ, կճզմեն այնպես, ինչպես բեռնատարներն են ճզմում միջատներին… Բաց պատուհանները երբեք չեն էլ օգնի, օգնություն մի փնտրիր դրսում, մաքուր օդի մեջ չկա ոչ մի կաթիլ հանգիստ, իսկ սենյակիդ օդը վաղուց է մաքրվել… Այդ քթիդ մեջ է ու ռունգերում քո նուրբ թաքնվել այն բույրը օդի, որն արդեն տևական ժամանակ ստիպում է քեզ անքուն ծածկոցիդ հետ կռվել… Դու փոշմանել ես վաղուց ձեռքերս բռնելու, քանդած կոճակներդ նորից ետ կոճկելու և առաստաղի հայելիների մեջ անընդհատ պատկերացրել այն, ինչից այդքան հանգիստ դու վախեցար… Դու վախեցար, իսկ ես լուռ գնացի… Դու մնացիր անքուն ու մնացիր կիսատ… Երկար ոտքերդ ու վարսերդ սև, անգամ մաշկդ սառը և աչքերդ մեծ, անփոխարինելի չեն, մոռացի դա մի պահ… Անփոխարինելի չեմ և ես… Ես գնացի, եկավ մեկը, մյուսը կամ չգիտեմ ով, բայց նրանցից ոչ մեկ այդքան ջերմ չգրկեց և հակառակ քեզ կամ քո սպասածների նա ձեռքերը միայն քո ուսերին դրեց… Դրա համար հիմա սենյակում քո ահռելի, չկա ոչ մի մասնիկ օդի, չկաս և անգամ դու… Ետ գցած գլխով, կորամեջք ու մազերդ արձակ դու նստած ես ինձ մոտ, ինձ մոտ, բայց` մտովի…
Փոթորիկներն անգամ քեզ օդ չեն բերի, կխեղդվես… Վերադարձիր, վերադարձիր… Կիսատ ենք թողել մի օր ամեն ինչ…

Google