Վթարից առաջ

31-12-2011

482920_460520017324988_874623756_a—         Կգա՞ս ինձ տուն տանես:

—         Չէ:

—         Ախր, շատ մութ ա, վախենում եմ…

—         Չեմ կարա…

—         Խնդրում եմ:

—         Զբաղված եմ, ասեցի:

—         Կես ժամով գոնե չես կարա՞…

—         Չէ, քանի՞ անգամ ասեմ:

—         Հինգ: (ծիծաղում է):

—         Դեբիլ ե՞ս:

—         Հա, չգիտեի՞ր:

—         Չէ, ներվերս մի կեր:

—         Սիրում եմ:

—         Ի՞նչ:

—         Ներվերդ:

—         Էէէէէ, հավեսդ չունեմ, ասա:

—         Արի էլի խնդրում եմ:

—         Ասեցի` չէ, էլ բան չունե՞ս ասելու:

—         Ունեմ:

—         Ասա:

—         Սիրում եմ:

—         Ի՞նչ:

—         Քեզ:

—         Ապրես:

—         Բա դու՞:

—         Ես էլ… ինձ:

—         Էէէէէ~, բա ի՞նձ:

—         … Քեզ էլ:

—         Լու՞րջ:

—         Հա:

—         Դե կգա՞ս ինձ տուն տանես դասից:

—         Չէ:

—         Մենակ վախենում եմ, շատ մութ ա էդ ժամին:

—         Տաքսիով գնա:

—         Փող չունեմ:

—         Մամայիցդ ուզի:

—         Դաղալ ե՞ս:

—         Խի՞:

—         Ուզում եմ, որ դու էլ գաս, կարոտել եմ:

—         Քանի՞ տարի չես տեսել:

—         Հինգ:

—         Մոռացել էի:

—         Ի՞նչ:

—         Որ դեբիլ ես:

—         Չէ, մի օրը մի տարի ա իմ համար, որ քեզ չեմ տեսնում:

—         Հետո՞:

—         Չե՞ս կարոտել ինձ:

—         Կարոտել եմ:

—         Դե արի մոտս:

—         Չեմ կարա, ասեցի գործ ունեմ:

—         Ի՞նչ գործ:

—         Գործ:

—         Ինձնից կարևո՞ր:

—         Հա:

—         Տենց գործ կա՞:

—         Ի՞նչ գործ:

—         Որ ավելի կարևոր ա, քան ես:

—         Փաստորեն:

—         Նեղացել ե՞ս:

—         Չէ:

—         Բա՞:

—         Ի՞նչ բա:

—         Էլ չես սիրու՞մ:

—         Սիրում եմ:

—         Ի՞նձ:

—         Հա:

—         Դե արի հա՞: 15 րոպեով արի, ու միանգամից գնանք տուն, հետո կգնաս գործիդ:

—         Չէ:

—         15 րոպեն ի՞նչ կանի:

—         Լավ, ներվերդ չունեմ, գնացի:

—         Ու՞ր:

—         Քնեմ:

—         Ինչի՞ ես խաբում, չես քնելու:

—         Ոչինչ, ուզում եմ գնամ:

—         Երկու րոպե էլ խոսենք գնա, հա՞:

—         Լավ, դե խոսա:

—         Էէէէէ, տենց չէ:

—         Բա ո՞նց:

—         Նորմալ:

—         Նորմալ ա:

—         Բայց լուրջ արի, էլի, շատ եմ խնդրում:

—         Չեմ գալու:

—         Ուզում ե՞ս 15 րոպե շուտ դուրս գամ, որ գործդ հասցնես:

—         Չէ:

—         Բա ի՞նչ:

—         Անցավ երկու րոպեն:

—         Իյա, չի անցել դեռ:

—         Մանկապարտեզ ե՞ս գնում:

—         Հա, դու՞ չես տանում:

—         Բարի գիշեր:

—         Սպասի:

—         Ասա:

—         Ինձ sms կգրե՞ս քնելուց:

—         Ի՞նչ գրեմ:

—         Լավ բան:

—         Ի՞նչ, տենց էլ գրե՞մ` «լավ բան»:

—         Չէէէ, գրի, որ ինձ շատ ես սիրում, լավ բաներ գրի:

—         Հավես չունեմ, պառկելու եմ քնեմ:

—         Շատ հոգնած ե՞ս:

—         Հա:

—         Հաց կերել ե՞ս:

—         Հա:

—         Բա ե՞րբ ես քնելու:

—         Հենց հիմա:

—         Կոմպի դիմաց չե՞ս նստելու:

—         Նստելու եմ:

—         Բա ո՞նց ես քնելու:

—         Վա~յ, բարի գիշեր:

—         Քնելուց կզանգե՞ս:

—         Չէ:

—         Վաղը հաստատ չես գալու՞:

—         Չէ, բարի գիշեր:

—         Բարի գիշեր… Սպասի, սպասի…

—         Ասա:

—         Սիրում եմ քեզ:

—          Ապրես…

Google