?>

Խաղաքարտ

31-12-2011

222467_460489480661375_1274939162_aՄինչև այժմ էլ ոչ-ոք չի հիշում նրան, ով այդպես սխալ բաժանեց խաղաքարտերը։ Երևի, այդ սխալն էր պատճառը, որ սրտի աղջիկը հայտնվեց ագռավի վալետի ձեռքերում։ Ու երեկվա պես ագռավի վալետը հիշում է նրա պարանոցի ներքևի խենթացնող ճերմակությունը։ Հիշում է ջրից թրջված ու մարմնին կպած, գեղեցկությունն ընդգծող շորերը, թաց մաշկի բույրը… Իսկ սրտի աղջիկն իր վալետին գրկելիս, ամեն անգամ պատկերացնում է իրեն այն օրվա նման թուլացած` ագռավի վալետի ձեռքերում։ Երկուսն էլ ամեն հանդիպման, լինի դա ճտտոցով սեղանին ընկնելիս, թե տուփում լուռ պառկած, հիշում են ամեն ինչ…

Հիշում են կարոտով ու հույսով, թե մի օր մեկը կրկին սխալ կբաժանի խաղաքարտերը…

20.08.2004