Խռովք

31-12-2011

387737_460485153995141_1923784774_aԱնկարևորությունս թաքցնելով լռությանս մեջ` ես ներում եմ ձեր բոլոր հայացքներն ու հավաքելով բազմությունից հատուկենտ ժպիտներ` առաջ անցնում ձեզնից` թիկունք պարզած: Ես գնում եմ, ու մեջքից արդեն ձայներ էլ չեն լսվում, արդեն չկա քրքիջ, ոչ մի շշուկ ու բառ…

Գրպաններիցս հարցականներ եմ հանել ու շաղ եմ տալիս դրանք անխնա, գուցե մի օր քամին քշի դրանց, ու պարարտ հողից պատասխանների անտառ գոյանա…

Թիկունքս պահող մի վերջին ծառ էիր, ու քեզ ունեցան, հիմա առաջ ընկած` ես գնում եմ ետ, գնում` վերցնելու ինձ հետ ճանապարհին թողած միակ բարի աղբյուրը, գնում` թիկունքս ձեզ պարզած, գնում` չհասնելու….

23.07.2007թ.

Google